Մենչը՝ բուլղարացի երգչուհու կողմից Միհրան Ծառուկյանի «Գնա գնա» երգը գողացվելու մասին Life.panorama
2017-05-31 12:01:00

Օրերս հայտնի է դարձել, որ երգիչ Միհրան Ծառուկյանի «Գնա գնա» երգը բուլղարացի երգչուհիներից մեկի կողմից գողացվել է: Երգչուհին խորամանկություն է ցուցաբերել և միայն «Գնա գնա» երգի կրկներգն է օգտագործել, սակայն Միհրան Ծառուկյանը երկար չանցած, տեղեկացել է այդ մասին:

Life.panorama.am-ի հետ զրույցում Միհրանի պրոդյուսերը՝ Արմեն Պետրոսյանը, հայտնեց, որ բուլղարացի երգչուհու նման քայլը արագ է բացահայտվել.

«Ի շնորհիվ մեր ընկերների՝ բավականին արագ ենք պարզել, որ Միհրանի երգը գողացված է: Ընդամենը մի քանի օր է, ինչ նրանք իրենց տարբերակով երգը տեղադրել էին յութուբյան իրենց էջում»,- նշեց Մենչը:


Մեր զրուցակցի խոսքով՝ իրենց համապատասխան քայլերից հետո հակառակ կողմն արդեն իսկ իրենց հետ կապի է դուրս եկել ու զիջողական վերաբերմունք ցուցաբերել: Այժմ երկու կողմերն էլ քննարկում են իրենց հետագա անելիքները:

Մեր հարցին, թե գործը դատական հարթություն կհայտնվի՞, կամ գուցե, ինչպես սովորաբար նման դեպքերում լինում է, համապատասխան տուգա՞նք սահմանվի, պրոդյուսերը հստակեցրեց.

«Դատարանի մասին դեռևս չենք մտածում, իրենց կխնդրենք, որ նշեն հեղինակի՝ Ռիչարդ Մադլենյանի անունը և օրիգինալ կատարողի՝ Միհրան Ծառուկյանի անունը: Մնացյալ հարցերով կզբաղվի իրավաբանը»:
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/

Այս նյութը դիտել են - 127560 անգամ