ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ՀԱՅՐԵՆԱԲԱՂՁ ԽՈՍՔՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԱՅՍ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ԾՆՈՒՆԴԸ, ՈՐԸ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՕՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՀԱՅՐԵՆԻ ՏՈՒՆ (տեսահոլովակ)
2016-01-19 14:38:00

ՍԻՐՈՎ ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՄ,  ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ԱՅՆ ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՄԵՐ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐ ՄԱՐՏԱԿԵՐՏՈՒՄ: ԱՅՍՏԵՂ ՏԵՍՆՈՒՄ ԵՄ ԾԱՆՈԹ ԴԵՄՔԵՐ, ՆՐԱՆՑ ՄԵՋ ԿԱՆ ՆԱԵՎ ՄԵՐ : ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ԱՅՆ ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՄԵՐ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐ ՄԱՐՏԱԿԵՐՏՈՒՄ: ԱՅՍՏԵՂ ՏԵՍՆՈՒՄ ԵՄ ԾԱՆՈԹ ԴԵՄՔԵՐ, ՆՐԱՆՑ ՄԵՋ ԿԱՆ ՆԱԵՎ ՄԵՐ ԴՊՐՈՑԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՑ, ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՃԱՆԱՉԵՑԻ ՍՊԱՐՏԱԿ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ, ՆՈՒՅՆԻՍԿ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐ ԿԱՆ, ՈՎՔԵՐ ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ՄԵՐ ԱՌՋԵՎ ՆՍՏԱԾ ԵՆ ԴԵՌ ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ՆՍՏԱՐԱՆԻՆ: 


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ռեփեր Սպարտակ Հովսեփյանն, ով երաժշտության ասպարեզում հանդես է գալիս B58 անվանմամբ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ նոր տեսահոլովակը կոչվում է «Յէ Տու», որը նշանակում է արի տուն: «Սոցիալական դժվարություններից ելնելով՝ մեր երիտասարդների մի մասը նախընտրում է հեռանալ օտար ափեր՝ այնտեղ բախտ որոնելու նպատակով: Իսկ հայրենիքում ապրելու, ստեղծագործելու և մի կտոր հաց վաստակելու պայմանները կան: Ի վերջո, այստեղ դու միայնակ չես, այստեղ են քո ընկերները, հարազատները, որոնց հետ ավելի հեշտ է հաղթահարել ամենօրյա դժվարությունները և միասին ավելի լիարժեք է դառնում կյանքը»,- ասաց Ս. Հովսեփյանը՝ նշելով, որ իրենց կարծիքով թեման արդիական է և պետք է հետաքրքրի շատերին:
Այն հարցին, թե ինչով է պայմանավորված եղել, որ երգում բարբառային բառեր են օգտագործվել, երգիչը նշեց, որ այն նախ կոչ է ուղղված առաջին հերթին ղարաբաղցի երիտասարդներին, իսկ ընդհանրապես հաշվի է առնվել ռեփի ոճին հարազատ մնալու հանգամանքը՝ այն է խոսակցական լեզուն:
Նոր տեսահոլովակը, B58-ի խոսքով, նկարահանվել է Մարտակերտում տեղի մեկ այլ ռեփ ստեղծագործող՝ «Օրինակ» խմբի հետ: «Կարծում եմ՝ մեր համագործակցությունը ստացվել է, քանի որ դրական արձագանքները շատ են»,- ասաց Հովսեփյանը՝ հավելելով, որ առաջիկայում նոր նախագծեր կլինեն:

Նատաշա Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս նյութը դիտել են - 1952 անգամ