Որոշել են դադարեցնել պրիմիտիվ հարձակումները և կայքն են թիրախավորում. Շողեր Մաթևոսյան Newsbook
2017-05-30 14:31:00

 NewsBook-ի զրուցակիցն է «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագիր Շողեր Մաթևոսյանը:

- Տիկին Մաթևոսյան, «ՉԻ» կայքը հաքերային հարձակման է ենթարկվել, պատահականությո՞ւն է, թե՞ որոշակի միտում եք տեսնում։

- Ես նման պատահականություններին չեմ հավատում։ Ժամանակին «պատահաբար» թերթի խմբագրությունն էին պայթեցնում, հետո «պատահաբար» լրագրողների վրա էին հարձակվում, հիմա, երևի, որոշել են դադարեցնել պրիմիտիվ հարձակումները և կայքն են թիրախավորում։

- Ձեր կարծիքով՝ դա որևէ կոնկրետ հրապարակման հե՞տ է կապված։

- Չեմ կարծում։ Ավելի հավանական է, որ մեր թերթը խանգարում է այն յուրատեսակ ներդաշնակությանը, որը ձևավորվել է Հայաստանում՝ խորհրդարանական ընտրություններից հետո։ Կա հանրապետական մեծամասնություն, կա դեկորատիվ ընդդիմություն, շատ գեղեցիկ ներկայացում է խաղարակվում, իսկ մեր թերթը բացահայտում է խաղը ու փաստորեն փչացնում է մեծ ջանքերով ձեռք բերված այս համատարած թմբիրը։

- Ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել։ - Մասնագետներն աշխատում են, հուսով ենք՝ կայքի գործունեությունը շատ արագ կվերսկսվի։ Իսկ ընդհանրապես՝ առաջին անգամը չէ, ավելի լուրջ խոչընդոտներ էլ ենք հաղթահարել։

  Նյութի աղբյուրը ` Newsbook.am

Այս նյութը դիտել են - 99265 անգամ