Ես հիմա անում եմ այն, ինչ Ռուզանը կուզեր, որ անեի, ու ապրում եմ նրանով» Հարութ Փամբուկչյան
2017-05-25 12:20:00

style.news.am-y գրում է   lԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Հարութ Փամբուկչյանի, կամ, ինչպես ժողովուրդն է նրան կոչում, Ձախ Հարութի մենահամերգը:
Երգիչը վերջին անգամ Երեւանում մենահամերգով ներկայացել էր 2012 թվականին:
«Շատ ուրախ եմ, որ վեց-յոթ տարի անց կրկին եկել եք լսելու Հարութ Փամբուկչյան երգչին: Սա իմ քաղաքն է, սա իմ երկիրն է, ես ծնվել եմ այստեղ, մեծացել եմ այստեղ: Ինձ համար միշտ էլ հաճելի է այստեղ ելույթ ունենալը: Համալիրն իմ տունն է...»,-համերգի սկզբում նշեց լեգենդար երաժիշտը, որը երկրպագուներին նվիրեց հին եւ սիրված երգերի կատարումներ:
Ելույթներով հանդես եկան նաեւ Ռազմիկ Ամյանը, Սիրուշոն, Քրիստինե Պեպելյանը եւ Զարուհի Բաբայանը: Երկրպագուները հատկապես բուռն ընդունեցին Սիրուշոյի հետ «Տարիներ» երգի զուգերգը:
Համերգի ամենահուզիչ պահը, թերեւս, «Ես առանց քեզ» երգի կատարումն էր, որից հետո երգիչը կարոտով հիշեց իր կնոջը, որին կորցրել է երեք տարի առաջ. «Մինչեւ մենք չենք կորցնում գեղեցիկ ու հարազատ բան, նրա գինը չենք իմանում: Ես հիմա անում եմ այն, ինչ Ռուզանը կուզեր, որ անեի, ու ապրում եմ նրանով»:
Մանրամասներն այստեղ՝ style.news.am

Այս նյութը դիտել են - 85186 անգամ