Լրագրողն ընդդեմ ոստիկանի դատական նիստը հետաձգվեց մեկ ամսով..Newsbook
2017-05-24 14:50:00

Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ևս մեկ ամսով հետաձգվեց Լոս Անջելեսի www.usarmenianews.com կայքի խմբագիր Գայանե Մանուկյանի` 4news.am լրատվական կայքի դոմեյնի սեփականատեր Լիլիթ Հովակիմյանի, ոստիկանության փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանի և լրագրող Արթուր Հայրապետյանի դեմ ներկայացրած հայցով դատական հերթական նիստը:

Արթուր Հայրապետյանին որպես պատասխանող ներգրավելու առումով որպես ապացույց հայցվոր կողմը դատարան ներկայացրեց ձայնասկավառակ, որը ո՛չ դատարանի, ո՛չ էլ կողմերի ներկայացուցիչների մոտ եղած սարքավորումներով հնարավոր չեղավ լսել, հրապարակել, որից հետո դատարանը կկարողանար համապատասխան որոշում կայացնել: Դատական նիստի հետաձգման պատճառը սա էր:

Գայանե Մանուկյանի պաշտպան Հարություն Հարությունյանը NewsBook-ի հետ զրույցում նշեց, որ այսօր իրենք միջնորդություն են ներկայացրել այս գործով որպես պատասխանող ներգրավել նաև «newspress» լրատվամիջոցի հիմնադիր-տնօրեն Արիանա Հովսեփյանին:

«Ողջ գործընթացի ընթացքում վերջինիս կողմից ևս կատարվել են որոշակի արտահայտություններ և դրա համար որպես ապացույց այս պահի դրությամբ ներկայացրել ենք Արիանա Հովսեփյանի կողմից իրավապահ մարմինների ղեկավարներին և Սերժ Սարգսյանին ուղղված բողոք-նամակը»,- մանրամասնեց փաստաբանը: www.usarmenianews.com կայքի խմբագիրը կարծում է, որ այդ բողոք-նամակն իր մեջ այնպիսի բառեր է պարունակում, որը նույնպես վիրավորում է իր բարի համբավն ու արժանապատվությունը: «Պատասխանող ներգրավելուց հետո կհստակեցնենք նաև իր նկատմամբ մեր պահանջի չափը, հիմքերը և դրանից բխող նյութական փոխհատուցման չափը և կարգը»,- նշեց Հարություն Հարությունյանը: 

Շարունակությունը՝ այստեղ

 

Այս նյութը դիտել են - 3844 անգամ