Վլադիմիր Գասպարյանին փոխարինող կա « Hayeli »
2017-05-22 11:23:00

Նախկին գլխավոր դատախազ, ԱԺ ընտրությունների արդյունքում պատգամավորական մանդատ ստացած Գեւորգ Կոստանյանի պաշտոնի նշանակման հարցը առժամկետ կհետաձգվի:

Մեր տեղեկություններով նա ստիպված է լինելու մի քանի ամիս զբաղվել օրենսդիր աշխատանքով, որից հետո միայն կնշանակվի Ոստիկանապետի պաշտոնում՝ փոխարինելով Վովա Գասպարյանին:

Կոստանյանի հարցը որոշել են վճռել 2018-ին՝ նախագահի լիազորությունների ժամկետի լրանալուց հետո, թեպետ չի բացառվում, որ ներքաղաքական իրավիճակով պայմանավորված նշանակումը լինի ավելի շուտ՝ 6-7 ամիս հետո:

hayeli.am

Այս նյութը դիտել են - 4407 անգամ