Շուշան Պետրոսյանի մտքի «թռիչքը» Կորյուն Նահապետյանին «hayastan24»
2017-05-21 01:49:00
Խորհրդարանում ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանը՝ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ-ից առաջադրված Կորյուն Նահապետյանին հարց է ուղղել . «Չե՞ք կարծում, որ ժամանակն է, որ մամուլի որոշ հրապարակումներ, որոնք երբեմն առնչվում են անվտանգության այն խնդիրներին, որոնք չպետք է բարձրաձայնվեն, պետք է սահմանափակել»:
Ջոկում եք, չէ՞: Վերջին հինգ տարվա մեջ առաջին անգամ Շուշան Պետրոսյանը խորհրդարանում մի նախադասություն է ասել, ու անմիջապես՝ մամուլի սահմանափակման մասին: Սա հասկանալի է, քանի որ այդ ապիկար մամուլի պատճառով հանրությունը քաջատեղյակ է, որ Շուշան Պետրոսյանը 5 տարում ոչ մի անգամ ելույթ չի ունեցել, որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել, երկու բառ իրար հետևից չի կարողացել արտահայտել, երբեք դեմ չի քվեարկել: Մի խոսքով, բոլորն էլ գիտեն, որ Շուշան Պետրոսյանը նույնպիսի կոճակ սեղմող է աշխատում խորհրդարանում, ինչպես Շմայսը, ՍԱՍ-ի Արտակը և այլ մեծանուն օրենսդիրներ:
Դրա համար էլ պետք է սահմանափակել մամուլի գործունեությունը: Թե չէ շատ են համը հանում:
Իսկ մենք մեր կողմից պատասխան առաջարկով ենք հանդես գալիս. չե՞ք կարծում, որ ժամանակն է, որ Շուշան Պետրոսյանի գործունեությունը, որպես ԱԺ պատգամավոր, ինչը երբեմն առնչվում է անվտանգության խնդիրներին, պետք է սահմանափակել:

Նյութի աղբյուրը`hayastan24.com
Այս նյութը դիտել են - 6806 անգամ