Պարոն Ահարոնյան, իսկ ինչո՞ւ քո աշխատակիցները չեն կազմել արձանագրություն, էս ինչ բառդակ է.Արփի Մախսուդյան
2017-05-12 13:47:00

«Սիվիլնեթ»-ի լրագրող Արփի Մախսուդյանը ՖԲ իր էջում պատասխանել է ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանին 
Չէ, սա արդեն լկտիություն է։
Նախ՝ իր ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տվել ձայնագրել կամ նկարել, մի քանի անգամ սկեսրայրս ասեց սկեսուրիս, որ նկարի, ասեցին, որ մենք իրավունք չունենք նկարելու և չնկարենք։
Երկրորդ՝ մտել են առավոտ ծեգին իմ տուն գոռացել են իմ վրա, սպառնացել են տանս անդամներին բերման ենթարկել, ինձ և մյուս անդամներին ենթարկել են տեռորի ու հիմա ասում են թե ես ինչո՞ւ չեմ ձայնագրել:
Պարոն Ահարոնյան, իսկ ինչո՞ւ քո աշխատակիցները չեն կազմել արձանագրություն, էս ինչ բառդակ է։
Եթե դուք շարունակեք նման տոնով խոսել ինձ հետ՝ ներողություն խնդրելու փոխարեն ես ձեր գործողությունները կպայմանավորեմ իմ լրագրողական գործունեությամբ, սա ինչ ամենաթողություն է։ Համ էլ մի քիչ հետևողական եղեք, մի օրում երեք անգամ փոխեցիք, մեզ այցելելու ձեր շարժառիթը:
Առավոտյան ասեցիք, որ հանցագործը մեր տանն է ու եկել եք ստուգեք, խուզարկեք, հետո ասեցիք, որ Մոսկվայից ինֆորմացիա ունեք, որ մեր ինտերնետից է օգտվել, հիմա էլ ասում եք, որ ինֆորմացիա ունեք, որ մեր բնակարան է այցելել, գուցե այնուամենայնիվ կողմնորոշվեք, թե ինչու էիք եկել իմ բնակարան։
Այս նյութը դիտել են - 32706 անգամ