«Սասնա ծռերը» բացահայտեց, որ ոստիկանությունը ՊՊԾ գունդը սարքել էր պոռնկաբուծարան. Գասպարի (տեսանյութ) 1in
2017-05-12 12:40:00

«Երկու տարի առաջ, երբ որ քրեական աշխարհի ներկայացուցիչները Հայաստանում՝ «Հարսնաքարում», հավաք էին կազմակերպել, ոստիկանապետ Վովա Գասպարյանն ասաց՝ մենք վերահսկում ենք իրենց, այսինքն՝ ապահովում են իրենց անվտանգությունը: Ուրեմն դա է ոստիկանության ֆունկցիան. ընդամենը հանցագործ աշխարհի խամաճիկն է, և բնականաբար օլիգարխիայի ճորտը:

Ոստիկանությունն իրեն բարոյական է համարում, գտնում է, որ բարոյական նորմերը պետք է պահպանվեն, բայց ես հուշում եմ, որ մի քանի ամիս առաջ, երբ  «Սասնա ծռերը» գրավեցին ՊՊԾ գունդը, այնտեղ և՛ պաստառներ, և՛ պահպանակներ հայտնաբերվեցին և ցույց տրվեցին լրագրողներին: Բացահայտվեց, որ ոստիկանությունը ՊՊԾ գունդը սարքել էր պոռնկաբուծարան»,- լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Սասնա ծռերը» բացահայտեց, որ ոստիկանությունը ՊՊԾ գունդը սարքել էր պոռնկաբուծարան. Գասպարի 
Այս նյութը դիտել են - 28438 անգամ