Սա՛ է մայրաքաղաք Երևանի ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ավտոկայանի «զուգարանը»
2017-05-12 09:17:00
Սա բազմահազարամյա Հայաստանի 3-հազարամյա մայրաքաղաք Երևանի ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ավտոկայանի «զուգարանն է»:
Այս ավտոկայանը «կապում » է Երևանը Հայաստանի այլ շրջանների և այնտեղ գտնվող պատմամշակութային հուշարձանների հետ:
Ուրեմն աշխարհում զբոսաշրջիկների մոտ 10-15 տոկոսն է օգտվում տուրիստական ընկերությունների ծառայություններից , իսկ մնացածը նախընտրում են ինքնուրույն գլուխ հանել:
Հիմա պատկերացրեք այն տուրիստի վիճակը, որը եկել է Երևան և այստեղից հանրային տրանսպորտով ուզում է հասնել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ և մոտ 6 ժամ ենթադրող ճանապարհից առաջ ուզում է«բեռնաթափվել» և հայտնվում է այս «զուգարանում»:
Պատկերացրեցիք թե ինչպիսի գրառումներ և հորդորներ կգրի նա սոցիալական ցանցերում Հայաստանի մասին և քանի պոտենցիալ զբոսաշրջիկ դրանից հետո կնախընտրի հետաձգել իր ծանոթությունը Հայաստանի հետ:
Լավ տուրիստները դեռ ջհանդամ, կարող են և չգալ Հայաստան, բա մենք :
Հայաստանի պես երկրում զբոսաշրջություն զարգացնելու համար ոչ շատ խելք ա պետք ոչ շատ փող այլ մի քիչ քթի ծակ;Եվ միայն քթի ծակ չունեցողները կարող են այսպիսի «զուգարանից» օգտվել:
Ով, որ գիտի Հայաստանի տուրիզմի վարչության էջը թող այնտեղ այս գրառումը կիսի որպեսզի վերջիններս պատկերացում կազմեն թե ինչպիսի վիճակում է Հայաստանի զբոսաշրջիկներին սպասարկելուն միտված ենթակառուցվածքներից մեկը, թե չէ աչքիս գինու ու կոնյակի փառատոներից դենը չեն գնում:
 Ապրես Զոհրաբյանի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 30794 անգամ