Փորձել են մտնել և խուզարկել ՍիվիլՆեթի լրագրողի տունը
2017-05-10 23:59:00

Առավոտ ծեգին ոստիկանությունից չորս ոստիկան մեզ հյուր էին եկել ու ուզում էին տունը խուզարկել՝ առանց համապատասխան օրդերի, իբր հանցագործի են փնտրում ու օպերատիվ ինֆո ունեն, որ մեր տանն է, մենք էլ ասոցացված անձ ենք։ Հետո երբ պահանջեցի դուրս գալ տնից, որովհետև առանց համապատասխան որոշման տունը խուզարկելու իրավունք չունեն, սկսեցին գոռգոռալ, թե իրենք են ասողը, իսկ մենք կատարողն ենք:

Հարգարժան ոստիկանները փորձեցին սկեսրայրիս բաժին տանել՝ մեղադրելով մեզ իրենց օպերատիվ հետախուզությանը խոչընդոտելու համար՝ մեր տանը, առավոտ կանուխ, առանց թույլտվության: Հեռացան միայն այն բանից հետո, երբ ասացի, որ փաստաբանիս կկանչեմ։ Խոստացան անպայման վերադառնալ: Հորդորեցի հաջորդ անգամ գալ խուզարկության թույլտվությամբ: Մի խոսքով, հեչ սիրուն չի, պարոն ոստիկանապետ:

ՍիվիլՆեթի լրագրող Արփի Մախսուդյանի ֆեյսբուքյան էջից

Այս նյութը դիտել են - 27909 անգամ