Սեյրան Օհանյանը երբեք «Սասնա ծռերին» չի պաշտպանել, ոստիկանապետը պետք է ներողություն խնդրի 1in
2017-05-10 09:37:00

Խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին և անդրադառնալով հարցին՝ արտաընտրական զարգացումներ, նոր «Սասնա ծռեր»- ի գործողություն հնարավոր կլինի՞, թե՞ ոչ, ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը նշեց. «Պետք է ֆորս մաժոր լինի, իսկ եթե ֆորս մաժոր լինի, այդ ժամանակ հայրենիքն է վտանգվում, կարևոր չէ, թե ով է դա անողը, եթե խաղաղությունը, կայունությունը վտանգվի, իհարկե, մենք անպայման կմասնակցենք:

Բայց ֆորս մաժորը կարող է լինել նաև դրական: «Սասնա ծռեր»-ի գործողությունը ես համարում եմ բացասական երևույթ, զոհվել են հայ սպաներ, քաղաքացիական կռվի փորձ է եղել: Քաղաքացիական կռվի փորձը ես համարում եմ անթույլատրելի»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ երեկ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Սեյրան Օհանյանին լավ չի վերաբերվում, քանի որ նա հերոս է անվանել սպային սպանող «Սասնա ծռերին», Ազատ Արշակյանը նշեց. «Թյուրիմացություն կա. Սեյրան Օհանյանը չի հայտարարել, որ պաշտպանում է «Սասնա ծռերին», նա չի հերոսացրել «Սասնա ծռերին», այլ մարդասիրության կոչ է արել:

Այնպես որ Վլադիրմիր Գասպարյանը պետք է ներողություն խնդրի Սեյրան Օհանյանից, որովհետև ինքը զրպարտում է Սեյրան Օհանյանին:

Մանրամասները՝ տեսանյութում:

1in.am

Այս նյութը դիտել են - 22657 անգամ