Չարբախում ոստիկանության աշխատակցուհին փորձել է խոչընդոտել «Ելք»-ի քարոզարշավը Hayeli
2017-05-10 09:15:00

Չարբախում այսօր՝ մայիսի 10-ին ոստիկանության աշխատակցուհին փորձել է խոչընդոտել «Ելք»-ի քարոզարշավը։

Այդ մասին  Facebook-ի իր էջում հայտնել է Երեւանի քաղաքապետի թեկնածու, դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը։

«Ոստիկանության համազգեստով մի գեղանի աղջիկ եկել եւ թեւիցս քաշում է։ Ասում ա՝ մի հատ ստեղից ձեր միտինգը հավաքեք։ Միացնում ենք տեսախցիկը, ասում՝ ներկայացեք։ Դրանից հետո փախչում եւ մտնում է տուն»,- ասել է Փաշինյանը։

Վերջինս նաեւ տեսանյութ է հրապարակել եւ ոստիկանություն ահազանգել՝ ոստիկանի կողմից կատարված ապօրինության վերաբերյալ։

Չարբախում ոստիկանության աշխատակցուհին փորձել է խոչընդոտել «Ելք»-ի քարոզարշավը   Hayeli.am

Այս նյութը դիտել են - 4032 անգամ