Զոհրաբ Եգանյանն ազատվել է ՄԻՊ մամուլի քարտուղարի պաշտոնից
2017-05-10 00:03:00

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մամուլի քարտուղար Զոհրաբ Եգանյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին ասվում է հենց Զոհրաբ Եգանյանի տարածած մամուլի հաղորդագրության մեջ, որը ներկայացնում ենք ստորեւ. «Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ՝ հայտնում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել, ինչն ընդունվել է:

Երախտագիտությունս եմ հայտնում Արման Թաթոյանին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատելու հնարավորության ընձեռնման, ինչպես նաևմարդկային ջերմ վերաբերմունքի համար: Հատուկ շնորհակալություն հարազատ դարձած ՄԻՊ աշխատակազմին:

Հաջողություն եմ մաղթում Արման Թաթոյանին ու իր թիմին հետագա ձեռնարկումների մեջ»: 

Այս նյութը դիտել են - 9414 անգամ