Պարզունակ անգիտություն է
2016-01-19 11:00:00

Վերջին օրերին ոմանք, իրենց կարծիքով՝ խորիմաստ, ակնարկներ են անում, թե Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում ներկայացնելուց առաջ գրություն է ուղարկել ՀՀ ոստիկանության պետին: 
Միանգամից ասեմ՝ այս կարգի ակնարկներում ո՛չ խորիմաստություն կա, ո՛չ էլ իմաստ ընդհանրապես. պարզունակ անգիտություն է: 
Փաստեմ, որ միայն 2015 թվականին ոստիկանության պետին ուղղված 150-ից ավելի գրություն է ստացվել Մարդու իրավունքների պաշտպանից, ինչը միանգամայն բնական է օրենքի և օրինականության ապահովման դաշտում գործող պաշտոնյաների ու հաստատությունների համար: Անբնականը շարունակ ջուր պղտորելու՝ ոմանց անհագուրդ մղումն ու սեփական անգիտությունը որպես հույժ իրազեկվածություն ներկայացնելու ծիծաղելի ջանքերն են:

Աշոտ Ահարոնյան / FB


Այս նյութը դիտել են - 1618 անգամ