«Իմ պատգամավոր չընտրվելով ոչինչ չի ավարտվում». Վարուժան Բաբաջանյան
2017-05-05 15:58:00

Վարուժան Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հարգելի գործընկերներ.
Շնորհավորում եմ պատգամավորական մանդատ ստացած բոլոր գործընկերներիս, մաղթում եմ արդյունավետ աշխատանք: Շնորհակալ եմ Տավուշի մարզի իմ բազմահազար ընտրողներին. ձեր յուրաքանչյուր քվեն վստահություն և պատասխանատվություն է ինձ համար, հետևաբար իմ պատգամավոր չընտրվելով ոչինչ չի ավարտվում, ամեն ինչ դեռ առջևում է: Մարզում իմ գրասենյակը կշարունակի գործել, և ես հնարավորության սահմաններում կշարունակեմ լինել ձեր կողքին:
Առաջիկայում կշրջեմ մարզի համայնքներում, ակտիվորեն կմասնակցեմ հասարակական - քաղաքական կյանքին, իմ ռեսուրսների միջոցով կփորձեմ հրահաս լինել մարդկանց խնդիրներին...
Բարին ընդ ձեզ...

Այս նյութը դիտել են - 26492 անգամ