Տարոն Մարգարյանը մրցակիցների նախընտրական ծրագրերն անվանել է ականջ շոյող կարգախոսներ News
2017-05-02 10:54:00

«Ելք» դաշինքն ու «Երկիր ծիրանի» կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրություններին ներկայացել են կարգախոսներով, այլ ոչ թե նախընտրական ծրագրերով։

Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ մայիսի 2-ին ասել է Երեւանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ից քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը, լրագրողներից ստանալով երկու քաղաքական ուժերի ծրագրերը՝ տպագիր տեքսով։

Նրա խոսքով դրանք ընդամենը կարգախոսներ են, որոնք կարող է հնչեցնել Երեւանի ցանկացած բնակիչ, եթե հարցնենք, թե ինչ է նա ցանկանում տեսնել քաղաքում։ «Մենք ուզում ենք, որ նրանք հստակ ներկայացնեն, թե ինչ քայլեր են ձեռնարկելու»,- նշել է Տարոն Մարգարյանը։

Երբ նրան հարցրել են, արդյոք նա ծանոթ է այդ ծրագրերին՝ Տարոն Մարգարյանը պատասխանել է «Այո, բայց ես կարգախոսներով չեմ առաջնորդվում։ Կարգախոսները նախատեսված են միայն մեր քաղաքացիները ականջը շոյելու համար։ Երեւանցիները լավ գիտեն, թե ով է հաճելի բառեր ասում, իսկ ով՝ աշխատում»։

Այս նյութը դիտել են - 2033 անգամ