Մեկ տարի ազատազրկված «Newspress.am»-ի Արիանա Հովսեփյանը ինչո՞ւ է թաքցնում է զրպարտիչ նյութի հեղինակ՝ Արթուր Հայրապետյանին
2017-05-01 03:15:00

 Լուսանկարում՝ Արիանա Հովսեփյանն է,  Լիլիթ Խաչատուրովա Հովակիմյանն և ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը

 Հայաստանյան լրատվական դաշտը, ի ցավ սրտի,  պետք է խոստովանել, հատկապես վերջին տարիներին լցվել է աղբով: Խոսքը հատկապես վերաբերում է կայքային լրագրությանը: Ով հասցնում`կայք է հիմնադրում ու սկսում սրա-նրա պատվերը  կատարել: 

Լրագրողական գործունեությունը մի կատեգորիա է, որը ոմանց համար վաղուց վերածվել է  էժանագին մի զբաղմունքի, ու որի միջոցով ոմանք փորձում են հասնել ինչ-ինչ անձնական նպատակների` լրատվամիջոցը վերածելով բացառապես սեփական բիզնես նպատակներին ծառայող օբյեկտի:

Ասվածը ճիշտ և ճիշտ վերաբերում է   «newspress .am» և «4news.am» կայքերին ու դրանց տերերին՝ Արմենուհի Արիանա Հովսեփյանին և Լիլիթ Խաչատուրովա Հովակիմյանին:  

Եվ ահա սույն անձնավորություններից մեկը՝ Արմենուհի Արիանա Հովսեփյանը,  ով  հայաստանյան մեդիա դաշտում առավելապես հայտնի է   ստվերային  ու առեղծվածային (հաղորդումներից  մեկում  նա   իրեն այսպես  է բնութագրել  )  անցյալով ու անորոշ ներկայով, իրեն պատկանող «newspress. am»  կայքում  վերջերս, մի նյութ է հրապարակել, ուր կրկին փորձել է անհիմն մեղադրանքներ հնչեցնել  «USArmenianews .com» կայքի գլխավոր խմբագրի՝  Գայանե Մանուկյանիս վերաբերյալ, անվանարկել է ինձ  ու  այնպիսի աբսուրդային մտքեր արտաթորել, որ մարդ միայն ապշել կարող է: Ինչպե՞ս կարող են նմանները գործունեություն ծավալել մեդիա դաշտում:

Պետք է նկատել, որ հենց միայն իր հոդվածի վերնագիրը`  ««newspress.am-ի հիմնադիր Արիանա Հովսեփյանը ձեռնոց է նետում Գայանե Մանուկյանին»», ինքնին զավեշտալի է, ինչպես և Արիանան, խիստ սկանդալային, որ, սակայն,ոչ մի կերպ չի համապատասխանում  բուն բովանդակությանը: 

Երևի կայքը դիտում ապահովելու խնդիր է ունեցել ու միահամուռ ջանքերով որոշել այնպիսի մի վերնագիր դնել սույն արտաթորանքին, որպեսզի որքան հնարավոր է շատ ընթերցողներ բերի կայք, այնինչ՝  արդյունքում` ստացվել է ստահոդ ու անտրամաբանական տառակապակցությունների մի զանգված, որում տեղ գտած մտքերն ընդամենը Արիանայի գորշ երևակայության արդյունքն են: 

Չնայած հոդվածն ինքնին կատարյալ ֆանտազիա է, ու երևի թե իմաստ էլ չէր լինի անդրադառնալ սրան, սակայն դրանում տեղ գտած որոշ պարբերություններ չվերլուծել ու դրանցում տեղ գտած անհիմն մեղադրանքները հրապարակավ իր երեսին չշպրտել՝ չէի կարող: 

Մեջբերենք այն հատվածները, որոնք բացի քմծիծաղից ու նողկանքից, ուրիշ ոչինչ չեն կարող բանական մարդու մոտ առաջ բերել.

««Ավելորդ ենք համարում անդրադառնալ Գայանե Մանուկյանի կողմից դատարանին ներկայացված ,  այսպես կոչված ,  անվերնագիր փաստաթղթին :  Պարզապես ընթերցողին տեղեկացնենք ,  որ խոսքը վերաբերում է մի հոդվածի , որով իբր թե հիշյալ կայքը զրպարտել է Մանուկյանին՝ ադրբեջանական haqqin. az -ին հարցազրույց տալու համար»» :

Նախ` սրա հետ կապված մեկ խորհուրդ տամ  համապատասխաններին: 

Արիանա Հովսեփյանն ու Լիլիթ Հովակիմյանը` «4news. am» կայքի սեփականատերը, մե՛րթ գրում են, թե եղել է նման հարցազրույց , մե՛րթ  էլ իմ դատարան դիմելուց հետո էլ ակնարկում՝ թե նման բան չի եղել: 

Լսե՛ք  վերջապես կողմնորոշվե՛ք ու ինքներդ ձեզ համար պարզե՛ք` և հանրությանը տեղեկացրեք,  թե Գայանե Մանուկյանը haqqin.az -ին հարցազրույց տվել է, թե ո՛չ..:

 Հարց է առաջանում` հիմա նման բան եղե՞լ է, թե՞ ոչ, գործ ունենք տեղի ունեցած ռեալ իրադարձությա՞ն հետ, թե՞ մարդկային երևակայության: Ինքներդ ձեզ իբր լրագրության գուրուներ եք հռչակել, չե՞ք կարողանում մի պարզ հարցում կոնկրետ կողմնորոշվել…..

Հոդվածի հաջորդ հատվածը ևս պակաս մարազմատիկ չէ: Այն հետևյալ կերպ է շարադրված.

««Նախ սկսենք այն բանից ,  որ Գայանե Մանուկյանի նյութն իսկապես հայտնվել է ադրբեջանական կայքում ,  բայց ոչ թե հարցազրույցի ,  այլ մեկնաբանության տեսքով :  Անկեղծ լինելու համար էլ ,  պետք է նշենք ,  որ սկզբում «newspress. am»- ը , ապա «4news . am» - ը   հերքել են լուրը ,   թե Գայանե Մանուկյանի մասին հոդվածը հարցազրույց է »:

Այս մերկանտիլին պատասխանեմ, որ Գայանե Մանուկյանը թշնամի ազերիական կայքին  ո՛չ հարցազրույց է տվել, ո՛չ էլ մեկնաբանողական բնույթի նյութ:  Ինչ վերաբերում է հերքմանն, ապա այն տեղի է ունեցել ոչ թե ինչ-որ երկու կայքերի պատասխանատուների  հոժար կամքով, այլ իմ՝   հետևողական ջանքերի շնորհիվ: Ես եմ  պարտադրել Արիանա Հովսեփյանին` հերքելու ստահոդ տեղեկությունը, ինչն էլ տպագրել է թերի կերպով: Իմ  հերքողական հարցազրույցում հստակ նշվել է ոստիկանապետի անունն և ընդգծվել ոստիկանական ֆեյքերի ստորաքարշ գործողություններն   իմ, մերձավորներիս, ընտանիքիս, ընկերներիս դեմ :  Հերքման մեջ հատուկ շեշտվել է այն, որ այս նյութերը ևս այդ նույն դավադրության մի մասն են հանդիսանում, որը`  դիտավորյալ Արիանան չի տպագրել: 

Նշենք, որ իմ կողմից համապատասխան հերքումը հրապարակելուց հետո իմ այն  հարցին, թե ինչո՞ւ է  Վովա Գասպարյանի անունը միտումնավոր կերպով անտեսվել ու չի շեշտվել, Արիանան պատասխանել է, թե Գասպարյանի անունը նշված չէ, քանի որ ինքը վախենում է խնդիրներ ունենալ նրա հետ: Ու չնայած ես հորդորել եմ Հովսեփյանին զրպարտիչ նյութը հանել կայքից,սակայն վերջինս ոչ միայն չէր հանել, այլև հերքումն էլ, ըստ էության, թերի էր տպագրել` հանրությանը թյուր տեղեկություններ տալով: Ակնհայտ է, որ  Արիանան ոստիկանության աչքը մտնելու համար, խուզել է հերքման բուն իմաստը: 

Համապատասխան հոդվածում ասված է նաև. ««Այնուամենայիվ , հարկ ենք համարում տիկնոջը հասկացնել ,  որ իր քննադատությունները, հատկապես այդ պահին , տեղին չէին , թեկուզ այն բանի համար , որ այն առիթ է տվել ադրբեջանական ԶԼՄ -ին ցեխ շպրտել Հայաստանի իշխանության ու ՀՀ ոստիկանության վրա , այն դեպքում , երբ այդ ժամանակահատվածում սահմանին լարված վիճակ էր»» :  
Սրան պատասխանեմ, որ մեր իրականության ցավալի կողմերից մեկն էլ այն է,որ հատկապես վերջին շրջանում սկսել են պատեհ-անպատեհ շահարկել հայ-ադրբեջանական լարված հարաբերությունները: Ով փորձում է հայրենասեր ձևանալ, սկսում է համապատասխան թեման շահարկել ու իբր երկրի կենսական շահերից ելնելով` հաթաթա տալ:
 Տեսնես նման կերպ մտածողները, որոնց թվում և ստորությամբ ապրուստ հայթայթողների այս հանցախումբն  է, իրենք իրենց հարց չե՞ն տալիս, թե իրենք որքանով են պատասխանատվություն կրում իրենց գործերով ու հերյուրանքներով մի պարագյում, երբ թշնամին ծոծորակներիս է շնչում այլևս:
 Ասենք,  երբ ոստիկանական համակարգի փերիխանյաններն, մալյաներն ու մի քանի պաշտոնյաներ իրենց ֆեյքերով ու գործակալներով թիրախավորում էին Գայանե Մանուկյանիս, ընտանիքիս, ընկերներիս ու մերձավորներիս, չէի՞ն մտածում, որ սահմանին իրավիճակը թեժ է: Կամ մի՞թե հայ-ադրբեջանական հակամարտությունն  այլևս վերացել էր, երբ ոստիկանական ֆեյքերից մեկի ստոր ու զազրելի գրառումները տպագրվում էին  «newspress  am» -ում համապատասխան հղմամբ, որպեսզի է՛լ ավելի լայն մասսայականություն ստանան զզվելի գրառումները, որոնք ուղղակիորեն վիրավորել ու զրպարտել էին անձս ու ընտանիքս: 
Ռեգրադացիոն ամնեզիայով  տառապող տիկնոջը հիշեցնենք, որ հենց սահմանին լարված ժամանակ էր նաև,որ  նա իր կայքով «Սասնա Ծռեր»-ին ահաբեկիչ էր անվանում, իսկ անձս էլ որպես ահաբեկչական գործողություններ հրահրող, ոգեշնչող ու սատարող ներկայացնում: 
Փաստորեն հենց որ համապատասխանները ստացան իմ դատական թղթերն, ու գործը հասավ դատարան սկսեցին հիշել սահմանային լարված իրավիճակի մասին, հենց որ խոսք գնաց իրենց տմարդիության ու  անբարոյության մասին, սկսեցին հայրենասերի կեղծ դիմակ հագնել ու իբր չքմեղանալ` մոռանալով, որ իրենք իրենց էությամբ ու բնույթով հակոտնյա են թե՛ «հայրենասիրություն» հասկացությանը, թե՛, առհասարակ , ամեն մարդկայինին:
Գայանե Մանուկյանիս լռության ու համբերության գինը կազմակերպված բանդայի դիմակի պատռումն է, այդ նողկալիների գարշելի արարքների խայտառակումը, ու ոչ ոք կարող է չկասկածել` մեղավորները պատժվելու են ու պատասխան տալու Օրենքի ու  Արդարության առաջ:
Հոդվածի հաջորդ անհեթեթ պարբերությունը հետևյալն է. ««Թե՞ Ամերիկայի իր լուսավոր բնակարանում նստած տիկինը գաղափար չունի՝ ինչ է նշանակում ապրել թշնամու հարևանությամբ ու ամեն պահի սպասել նրա նոր ոտնձգություններին ,  որի առիթ հիմնականում դառնում է երկրի ներսի անհանդուրժողականությունը :  Այս դեպքում ,  նման մի առիթ ստեղծել է հենց Գայանե Մանուկյանը :  Եթե նա իսկապես մտահոգ ու սրտացավ է հայ ազգի համար ,  ավելի լավ է կտրի Ամերիկայից եկող իր ձայնն ու վերադառնա Հայաստան , և որպես հայ ,  գործի հայ ժողովրդի կողքին ու նրա հետ »» :
Պատասխանեմ  խփնված կնոջը......Կներե՛ք, բայց ո՞վ է ասել,որ լուսավոր բնակարան ունենալը հանցանք է կամ հայրենադավություն:  Այո՛,ի ցավ  քո և քո նմանների , իմ տունը վատը չէ, միայն թե անհասկանալի է` ի՞նչ կապ ունի իմ տունն այս ամենի հետ: Կամ ո՞վ է ասել, որ նրանք, ովքեր Հայաստանում մշտական հիմունքներով չեն բնակվում, ձայնազուրկ են կամ ավելի քիչ իրավունքներ ունեն Հայաստանի նկատմամբ, քան նրանք, ովքեր ասենք իրենց ներկայությամբ Հայաստանի օդն են ընդամենը կեղտոտում:
Չէ՞ որ նույն Արիանա Հովսեփյանը ևս բազում կապեր ունի սփյուռքի հայերի ու ազդեցիկ հայկական կազմակերպությունների հետ: Հիմա ի՞նչ, նրա այդ խոսքերը նրանց է՞լ են ուղղված…
Մի՞թե նույն դրսի հայերը չէին, ովքեր փրկեցին քեզ ճաղավանդակներում հայտնվելու անբարեհույս հեռանկարից, Արիանա՛:
Հիմա զրոյացնե՞նք նրանց այդ ջանքերը միայն այն բանի համար, որ ասենք Կոնդում,  Աբովյան փողոցում  չեն բնակվում: Հետո էլ աջ ու ձախ պարծենում ես, թե քո կայքը անդամագրվել է  «SEEMO« և «IPI» լրատվական ամենահեղինակավոր միջազգային կազմակերպություններին:  Ի՞նչ է`գեղեցիկ աչքերիդ համա՞ր են քեզ ընդունել այդ կազմակերպություններ, թե՞ դա տեղի է ունեցել միմիայն դրսի հայերի ջանքերով:
Այնպես որ` նախքան անհիմն մտքեր արտահայտելը  լավ կլիներ` գոնե երկու անգամ մտածեիր…
Լսի՛ր, Արիանա՛, ինչ վերաբերում է քաղաքակիրթ ձևանալուն ու իբր լրագրողական էթիկան չխախտելու ցանկությունից դրդված միայն փաստերով խոսելուն, ապա նշենք,որ կայք ունենալը դեռևս չի նշանակում լինել լրագրող Գայանե Մանուկյանի «գործընկերը»: 
 Արիանա Հովսեփյա՛ն, դու ոչ լրագրող ես, ո՛չ էլ հեռակա ընդհանրություն ունես մեդիա աշխարհի հետ: Դու ուղղակի Ռուսաստանից ես  եկել ,  Հայաստանում կայք ես հիմնել ու փորձում ես պատվերով նյութեր տպագրելով հարստանալ ճիշտ այնպես, ինչպես ասենք սամիթի վերավաճառքով զբաղվող երևանյան դալալն է փորձում ի հաշիվ մարդկանց իր սոցիալական վիճակը մի փոքր բարելավել: 
Ի՞նչ լրագրողական էթիկայի մասին կարող  է խոսք լինել մի պարագայում, երբ քո կայքով բազմից ես նյութեր գրել, ու քո  ուղղորդմամբ «Ժողովուրդ» թերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանի նկարը տարածել էին համացանցով և ամենաստոր ու եղկելի բաները գրել նրա մասին: Ու հիմա դու խոսում ես մասնագիտական համերաշխության մասի՞ն: Դու ընդամենը ոմանց ձեռքին գործիք ես` ճշմարիտ ու ուղիղ խոսքը լռեցնելու, մամուլի ու խոսքի ազատությունը սահմանափակելու ու իրականությունը խեղաթյուրված գույներով հանրությանը ներկայացնելու համար: 
Քո ու քո նմանների երեսից է, որ արդեն որերորդ տարին է միջազգային հեղինակավոր  կազմակերպությունները Հայաստանում մամուլի ազատությունը խիստ անբավարար են գնահատում ու մեր երկիրը դասում անազատ մամուլ խոսք ունեցողների շարքերին: 
Իմ դեմ ուղղված Արիանայի  հոդվածի հետևյալ բարբաջանքը,  թե՝ ««Գայանե Մանուկյանը դրդել է newspress.am- ին ,  որպեսզի նա ևս տեղադրի ՀՀ ոստիկանությանը քննադատող նյութը , իսկ դատարանում հայտարարել է ,  թե իբր կայքն այդ նյութը չի հրապարակել ,  քանի որ հիմնադիր Արիանա Հովսեփյանն իրեն ասել է ,  թե վախենում է : Արիանա Հովսեփյանը ոչ ոքից չի վախենում , և այդ մասին կարող են փաստել կայքում տեղ գտած քննադատական նյութերը»»:
Այս պնդումը ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական չեղած հմայքով տարվածության արդյունք:
 Ի՞նչ է,  Արիանայի կայքը աննախադեպ դիտողականություն ու աննախադեպ լայն աուդիտորիա ունեցող կա՞յք է, որ պետք  է   usarmenianews .com կայքի գլխավոր խմբագիրը, թողած իր իսկ լրատվամիջոցը,ստիպված կլիներ օգտվելու լրագրության գուրու Արիանայի ծառայություններից: Գայանե Մանուկյանը մի կայքի գլխավոր խմբագիր է, որն ունի իր կայուն լսարանն ու մեծ թվով ընթերցողներ ու քո նման  լրատվամիջոցների միջնորդության կարիք ընդհանրապես ու առհասարակ չունի:
 Այնպես որ` ավելորդ հույս, Արիանա՛, ինքդ քեզ մի՛ տուր :  Ու հետո`սին  են այն պնդումները, թե  Արիանան անվախ է: Ի՞նչ է, մոռացե՞լ ես,  թե ինչպես էիր մկան ծակին 1000 թուման տալիս այն ժամանակ, երբ կանգնել էր բանտում հայտնվելու սպառնալիքի առաջ:    
Իսկ նրան, թե Արիանա Հովսեփյանը պարզապես չէր կարող գնալ նման ստորաքարշ գործարքի ,  քանի որ մեծ հարգանքով է վերաբերվում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր   Գասպարյանին և նրա գործունեությանը, ուզում ենք պատասխանել,որ սիրելն ու ատելը, թերևս, յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքն է հանդիսանում, սակայն անհասկանալի է մնում մեկ բան: Ինչպե՞ս կարող է  «SEEMO» և «IPI» լրատվական    կազմակերպությունների հայաստանյան միակ անդամ հանդիսացող լրատվամիջոցի գլխավոր խմբագիրը համակրել մի կառույցի,որն անուրանալի ավանդ ունի ներդրած Հայաստանում խոսքի ազատության ճնշման գործում:
Սրանով, թերևս, պատռվում է Հովսեփյան Արիանայի կեղծ ժողովրդավարի դիմակը, քանի որ նա իր անվերապահ նվիրվածությունն է հայտնում մեկին, ով ուղղակի Հայաստանում ազատ խոսքի ցեղասպանն է, ում ջանքերի արդյունքում այսօր Հայաստանում իշխանությունների կողմից  անվերահսկելի ԶԼՄ ուղղակի գոյություն չունի: Կամ ինչպե՞ս են Արիանա Հովսեփյանն ու նույն Լիլիթ Խաչատուրովա-Հովակիմյանը համակրանք տածում մի մարմնի նկատմամբ,  այն պարագայում, երբ նույն այդ մարմնի անմիջական ջանքերով էր,որ հանրայնացվել էր Գայանե Մանուկյան անձիս  անձնագրի, սոցիալական քարտի, բնակության վայրի տվյալները: 
Խմբակային հանցագործություն կատարած համակարգի ի՞նչը հարգես, այն դեպքում, երբ գլխավոր հանցագործները քո և Լիլիթ  Խաչատուրովա- Հովակիմյանի հարգելի ու պաշտելի ոստիկանապետի ղեկավարած համակարգն է: 
Տեղեկացնենք Արիանային, որ Գայանե Մանուկյանը պատրաստվում է մի շարք լրատվամիջոցների ղեկավարների, սփյուռքյան կառույցների հետ  համատեղ,  «SEEMO» և «IPI» լրատվական ամենահեղինակավոր միջազգային կազմակերպություններին նամակ ուղարկել, որ սուտ մատնության համար «Նյուզ.պրեսս.ամ» կայքի եւ «Անդրադարձ» մամուլի ակումբի հիմնադիր Արմենուհի Հովսեփյանի դեմ կա հարուցած Քր. գործ, որի համար Արիանան  դատապարտվել է  մեկ տարի ժամկետով ազատազրկման:  http://www.aravot.am/2016/12/24/840150/

Համապատասխան կառույցներին   կտեղեկացվի  նաև այն մասին, որ  «newspress .am» -ն ընդամենը վերածվել է լրագրողների դեմ զրպարտչական նյութեր հրապարակելուն, որոնք իրենց մեջ պարունակում են Ազգային Անվտանգության համար վտանգ, իսկ  կայքի հիմնադիրը լինելով կրեատուրա ՀՀ ոստիկանության համար, նրանց հետ համատեղ  մարդկանց շառով տալու կույր գործիքի է նմանվել , այն առումով, որ անգամ ոստիկանական ֆեյքերի էջերից ստոր  ու անբարո գրառումներ  է հրապարակել ու տարածել  իր կայքով: 

Կարող ես վստահ լինել Արիանա՛, որ դրանից հետո Հայաստանում  այլևս չես լինի այն բացառիկը, որ հանդիսանում է համապատասխան հեղինակավոր կառույցների անդամ, քանի որ այդ կառույցները պայքարում են ազատ խոսքին  և քո տեսակը համալրելով իրենց շարքերը՝  նրանց պատիվ բնավ չի բերի: 
 Իսկ հիմա  բուն նյութի մասին: 
Արիանա՛, դու հիմա էլ ես ստում`պնդելով, որ լրագրող  Արթուր Հայրապետյանը չի գրել նյութը, որ իր բնույթով իսկ իսկական սպառնալիք է ՀՀ Ազգային անվտանգությանը: Արթուր Հայրապետյանը իր հոդվածի առաջին պարբերությունում նշել է, որ կատարվել է լրագրողական հետաքննություն: 
Հարց է առաջանում` ո՞ւմ հետ, ովքե՞ր են, առանց անձիս  հետ խոսելու ո՞ւմ են  հարցաքննել:  Սա փաստ է, որ այդ զրպարտիչ հոդվածը  գրվել է միտումնավոր անձիս դեմ: 
Հիմա, թերևս, մի փոքր խոսենք այս նյութի նախապատմության մասին: 
Հանրությանը տեղեկացնենք, որ Արթուր Հայրապետյանն այդ  նյութը գրել է  ՀՀ ոստիկանության անմիջական պատվերով ու տպագրել 4news.am -ում`իր իսկ աշխատավայրում: Այնուհետև Հայրապետյանը զանգահարել է Արիանային`խնդրելով այդ անստորագիր նյութն արտատպել   newspress.am -ում ևս: Արիանան, փոխելով նյութի վերնագիրը, դրան տալով ավելի ստոր երանգներ, տեղադրել է իրեն պատկանող կայքում`միաժամանակ  Արթուրի անունը թույլ չտալով  կայքի ադմինին`  նյութի տակ տեղադրելուն:  
Արիանան այնքան էր ոգևորված Արթուրի գրված հոդվածով, որ նշված նյութի մեջ  տեղադրել էր Գագիկ Ծառուկյանի նկարը:  Ամենակատակլիզմը նա է, որ ոստիկանական ամենաակտիվ ֆեյքերից մեկի ստոր գրառումը «Սասնա Ծռեր»-ի մասին,  Արիանան էլի արտատպել էր հղումով իր կայքում՝ այս անգամ էլ տեղադրելով Պետրոս Ղազարյանի նկարը: Իսկական լրատվական  կայքի փնթիություն, որտեղ հրապարկվում  է զրպարտանք ու ստորություն:  
Այնուհետև այդ  նյութերը հանձնել են իրենց ծանոթ ոստիկանական ֆեյքերին, որոնք էլ ողջ համացանցով տարածել են ինչպես հարկն  է: 
Արթուր Հայրապետյանը իր  զրպարտիչ ու ստոր հոդվածում այն հարցն էր նաև բարձրացրել, թե ինչո՞ւ են Ազգային Անվտանգության աշխատակիցներն  անտարբերություն դրսևորում, ինչո՞ւ են լռում լրատվամիջոցները այս հարցում: 
Լրատվական դաշտի այս  երեք ստորներին հիշեցնենք, որ  ԱԱԾ-ն այն կառուցն է, որ երբեք լոթարինգյան  քնով  քնած չի  ու եթե դույզն իսկ կասկածեին, որ ռեալ սպառնալիք կա, ապա ձեռքները ծալած չէին նստի ու միջոցներ կձեռնարկեին: Այնպես որ` ԱԱԾ-ն իր այդ պահվածքով ուղղակի թքեց  ու միզեց լրատվական դաշտի այդ երեք ստորների զրպարտչական նյութի վրա: 
Այնպես որ`նախքան մեղադրանքներ հնչեցնելը համապատասխանները պետք  է իրենք իրենց հաշիվ տան, թե ինչ են անում կամ ինչ են ասում, հակառակ պարագայում չեն կարողանալու իրենց խոսքերի տակից դուրս գալ: 
Ի դեպ, Արթուր Հայրապետյանի զրպարտիչ նյութի պատճառով մարդկանց մի հատված իմ նկատմամբ թշնամանք ունեցավ, որպես ազգի դավաճանի:  Անգամ եղան գրառումներ՝ ինձ և ընտանիքիս  վառելու,   ոչնչացնելու և այլ սպառնալիքներ:  
 
Ի դեպ`Արիանա՛ Հովսեփյան, դու քո այս նյութով ի սկզբանե պատռում ես դիմակդ: Դու ոստիկանության հետ ես համագործակցում, ինչը նշանակում է,որ դու զրկվում ես իրավունքից գոռալու, թե քեզ իշխանությունները հետապնդում են: Դու ինքդ ես հարգանքով ու խոնարհությամբ խոսում ՀՀ ոստիկանության ու իշխանությունների մասին: Քեզ , այլևս,  հալածյալի տեղ չդնես: Քեզ դատապարտել են  հանցագործություն դրդելու համար: 
Եթե քեզ  իմ  հայցադիմումի մեջ չեմ  ներգրավել, ապա, դա արվել է միտումնավոր, քեզ ժամանակ տալու, որպեսզի ինքդ քեզ բացահայտես հերթական ստոր պատմության մեջ, որպես կրկին սուտ մատնություն տվողի, հանցագործությունը պարտակող անձի: 
Կարող ես չկասկածել` դու  ևս ներգրավելու ես այս գործի մեջ ու կրելու ես նաև քրեական պատասխանատվություն, որը կլինի քո` թվով 2-րդ  քրեական գործը`զրպարտություն,սուտ մեղադրանք, ինսպիրացիա՝ սադրանք, անձիս դեմ կատարելու հոդվածով: 
Քո նյութի մնացած  կետերին և մեջբերումներին հիմա չեմ արձագանքի, այն թողնելով դատական նիստերի  ժամանակ փրփրագնդիկի խցանի նման ապացույցների տեսքով երեսիդ նետելուն: Սպասիր՝ անսպասելիին...
Իսկ այն մեծամիտ խոսքերը    Արիանա Հովսեփյանի , թե   հավատարիմ մնալով իր գործընկերային սկզբունքներին, հայտարարում է ,  որ կանգնելու է Լիլիթ Հովակիմյանի և Արթուր Հայրապետյանի կողքին ու պայքարելու է նրանց հետ մինչև վերջ,  պատասխանենք, որ նրանց պաշտպանելու ու նրանց  կողքին կանգնելու փոխարեն լավ կլինի` ինքդ  քեզ պաշտպանես:
Տիկնոջ նյութի վերնագրի` տղայական բովանդակության պահով էլ նշենք, որ այն ճիշտ և ճիշտ բնութագրում է Արիանայի  էությունն ու գործունեության բնույթը: 
Նշենք, որ աղմկահարույց դատական գործընթացի ողջ ընթացքում դատավարությանն ուշի-ուշով հետևելու են  Հայաստանի առաջատար լրատվամիջոցները, որոնք լուսաբանելու են ողջ դատական ընթացքը: 
Դատարանում  իմ շահերը կպաշտպանեն  Հայաստանյան  լավագույն փաստաբանական խումբը: 
Ներկա կլինի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը` պաշտպանելու իր քաղաքացու շահերը: 
Կլինեն նաև բազմահազար ընթերցողների աջակցությունը`բացահայտելու ոստիկանական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների կատարած խմբակային հանցագործությունները, որոնց անմիջականորեն մասնակցել են  «newspress .am»  -ն ու «4 news .am» լրատվական կայքերը: 
շարունակելի...
 
Այս նյութը դիտել են - 81203 անգամ