«Գոհար ջան , դու որ պայքարում էիր, էդ համբալն ուր էր»
2017-04-25 10:12:00
 Լրագրող Գոհար Վեզիրյանը ՖԲ իր էջում գրել է.
Ալեն Սիմոնյան օգտատիրոջը չէի անդրադառնա, որովհետեւ երեկվա անդրադարձս ողջունել են ոչ միայն գործընկերներս` հրապարակային, այլև բազմաթիվ քաղաքացիներ ու հեռուստադիտողներ: Էսօր ողջ լրահոսը դրա մասին էր:
Ալենին վիրավորելու նպատակ չեմ ունեցել: Որոշել էի չպատմել, բայց որդուս նկարը շահարկելու և հերթական հիմարությունը դուրս տալու համար կպատմեմ: 2013 թ. իմ հրապարակումներից մեկի հետ կապված խնդիր էր առաջացել: Ինձ զանգահարեց Խաչատուր Սուքիասյանը: Երկար զրուցեցինք: Հեռախոսով` ժամից ավել: Հեռախոսիս մարտկոցը նստեց, եւ մինչ կլիցքավորեի մի կես ժամ անցավ ու Ալեն Սիմոնյան օգտատերը սկսեց զառանցել Facebook-ում:
Հեռախոսս մի քիչ լիցքավորվել էր` Սուքիասյանը նորից զանգեց: Խոսքի մեջ ասեցի մի հատ Ալեն անունով աշխատող ունես` անհասկանալի բաներ ա գրում էս հրապարակման առիթով, դո՞ւք եք պատվիրել: Ասեց` այ Գոհար ջան դու որ պայքարում էիր էդ համբալն ուր էր: Ինչ ա պետք անեմ` ականջները կտրե՞մ: Նեղվեցի ասեցի լավ շատ էլ նրա գործատուն եք` ախր ինչի՞ եք էդպես արտահայտվում: Չհամաձայնեց` ասեց համբալ ա, ասում եմ` համբալ: Իմ իրավունքն ա:
Հ. Գ. Հասկանալի պատճառներով չեմ ներբեռնում Ալեն Սիմոնյանի որդիների լուսանկարները, դե էլ ընտանիքի անդամների հայտնի վիդեոների մասին էլ` սուս-սուս եմ:
Այս նյութը դիտել են - 29044 անգամ