Արման Սահակյանը ցանկանում է մնալ իր պաշտոնին, վարչապետը դեմ է. Hayeli
2017-04-10 23:43:00

ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման վարչության պետ Արման Սահակյանը խորհրդարանական ընտրությունների ժամանակ կարողացավ հավաքել 18 532 ձայն: Սա բավականին լավ արդյունք է, ինչը Արմանին թույլ է տալիս հարազատ կուսակցությանը դիմել խնդրանքով: Իսկ խնդրանքը հետևյալն է. թողեք աշխատեմ իմ պաշտոնում:

Կառավարությանը մոտ կանգնած մի քանի պաշտոնյա Արմանի համար արդեն միջնորդել են: «Փաստ»-ի տեղեկություններով, սակայն, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը այլ կարծիքի է: Հավաքե՞լ ես այդքան ձայն, դարձե՞լ ես պատգամավոր, ուրեմն գնա Ազգային ժողով: Մոտավորապես այս խոսքերն է ասել վարչապետը Արման Սահակյանի համար լոբբինգ անող պաշտոնյաներին:

Այս նյութը դիտել են - 2104 անգամ