Լարվում են Տարոն Մարգարյանի և բանան Միհրանի հարաբերությունները. «Հայկական ժամանակ»
2017-04-07 20:07:00

«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, գնալով լարվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններում պատգամավոր ընտրված Դատական ակտերի հարկադիր կատարման նախկին պետ Միհրան Պողոսյանի հարաբերությունները:

Բանն այն է, որ Միհրան Պողոսյանը նպատակ էր դրել թիվ 1 ընտրատարածքում ստանալ ամենաշատ ձայները, բայց դա նրան չհաջողվեց: Տարոն Մարգարյանին հաջողվեց այստեղ առաջինը դարձնել իր պատգամավոր աներորդուն՝ Ռոբերտ Սարգսյանին:

Պողոսյանը հավանաբար չի կարողանում համակերպվել դրա հետ, և իշխանական կուլիսներում խոսվում է, որ հիմա էլ փորձելու է Տ. Մարգարյանին խոչընդոտել քաղաքապետի ընտրությունների ժամանակ: Ի դեպ, մամուլում հրապարակումներ կային, թե Միհրան Պողոսյանն ինքն էլ քաղաքապետ դառնալու մտադրություն ունի:

Իսկ իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նա խորհրդարանական ընտրություններից առաջ անգամ իր նեղ շրջապատում հայտարարել է, որ իր մրցակիցը ոչ թե Ռոբերտ Սարգսյանն է, այլ՝ Տարոն Մարգարյանն ինքը: Եվս մի կարևոր հանգամանք՝ Տ. Մարգարյանին միշտ աջակցել է նախկին գործարար պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը: Եվ այժմ այդ հարաբերություններում կարծես թե ներգրավվել է նաև նա»:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Այս նյութը դիտել են - 2824 անգամ