Գլենդելի քաղաքային իշխանությունը կրկին համալրվեց արժանի հայ թեկնածուներով
2017-04-05 00:27:00
Ապրիլի 4-ին տեղի ունեցավ Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամների ընտրությունները: Քիչ առաջ ավարտվեց այն: Թափուր 3 տեղերն էլ զբաղեցրեցին հայ թեկնածուները՝ Արա Նաջարյանը , Զարեհ Սինանյանը և Վրեժ Աղաջանյանը, ովքեր 4 տարի կհամակարգեն Գլենդել քաղաքի քաղաքապետարանի քաղաքային խորհուրդը: 
Նշենք, որ ընդհանուր առմամբ առաջադրվել էին 10 թեկնածու, որոնցից հայազգի են չորսը:
«USArmenianews.com» լրատվական կայքը սրտանց շնորհավորում է արժանի հայ թեկնածուներին՝ ցանկանալով նրանց համատեղ աշխատանք, որի արդյունքում կշահի Գլենդելահայությունը, և հուսանք, որ թեկնածուներն էլ կկատարեն իրենց այն խոստումներն, որը մինչև ընտրվելը ամիսներ շարունակ նրանք խոստանում էին իրենց ընտրողներին:
 

 

Այս նյութը դիտել են - 38412 անգամ