Կինը թքել էր լրագրողի վրա. ֆեյսբուքում հայտնվել են նրա պաշտպանները Politik
2017-03-29 13:58:00

Մարզահամերգային համալիրում՝ «Ծառուկյան» դաշինքի ամփոփիչ հավաքի ավարտին, թիկնապահները  հեռացրոցին Գագիկ Ծառուկյանին մոտենալ փորձող ոչ ադեկվատ կնոջը:Երբ Ծառուկյանը ելույթ ունենալուց հետո ետնամուտքով հեռանում էր համալիրից, մի կին փորձեց մոտենալ նրան:

Գագիկ Ծառուկյանի թիկնապահների ադեկվատ պահվածքը՝ չգիտես ինչու դուր չեկավ ֆեյսբուքյան որոշ օգտատերերի: Իհարկե հասկանալի է նման օգտատերերի դրդապատճառները, քանի որ նրանք փորձում են սևացնել  «Ծառուկյան» դաշինքի առաջնորդին, սակայն նրանց ջանքերը զուր էին, քանի որ կինը, որը փորձում էր մոտենալ Գագիկ Ծառուկյանին ադեկվատ չէ ու իր մասին հանրության լայն շերտերն են տեղյակ:

Սահմանադրական հանրաքվեի օրը, այս կինը հարձակվել էր Ազատություն ռադիոկայանի լրագրողի վրա ու թքել իր պարտականությունները կատարող լրագրողի վրա: Հիմա ի՞նչ են կարծում այդ օգտատերերը, նման մարդու քայլերը արդյոք կարող էին ադեկվատ համարվել: Իհարեկ ոչ:

Այս նյութը դիտել են - 3282 անգամ