Բազմազավակ մայր Գայանե Նասոյանն արդեն բավականին ժամանակ փորձում է հանդիպել Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին. ու՞մ տեղն է իրեն դնում նախարարը (տեսանյութ)
2016-01-17 16:58:00

Բազմազավակ մայր Գայանե Նասոյանն արդեն բավականին ժամանակ փորձում է հանդիպել Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին: Գայանե Նասոյանը բազմաթիվ բողոքներ ունի: Նրա` 6 տարի 6 ամիս պատժաչափով դատապարտված տղան այլևս չի դիմանում քրեակատարողական հիմնարկի անբարենպաստ պայմաններին:

Գայանե Նասոյանը փաստում է, որ որդին չի կարողանում օգտվել սննդից, քանի որ այն պատրաստվում է հին մթերքներից և առաջին հայացքից էլ  զզվել է.«Տղաս լուրջ խնդիրներ ունի` լեղապարկի, լյարդի հետ, ոտքերը ուռում են: Նա հոգեկան խանգարում էր ստացել դեռևս ժամկետային զինծառայության ընթացքում: Մարտինին հարվածել էր հրամանատարը ու տղաս գլխի հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Նա բուժվել է «Աղի հանք»-ի հոգեբուժարանում: Հետո էլ դատապարտվեց միասեռականին ծեծելու համար»,-Հայելի.am-ի թղթակցի հետ կիսվեց Գայանե Նասոյանը:

Գայանե Նասոյանը ապրում է սոցիալական անբարենպաստ պայմաններում: Ընդամենը 80 հազար դրամ աշխատավարձով նա չի կարողանում ապահովել ընտանիքը.«Ես չգիտեմ այդ 80 հազարով ոնց ապրեմ: 55 հազար դրամ տան վարձ եմ տալիս, իսկ մնացածը լույսի վարձ եմ վճարում: Հնարավորություն չունեմ գնալ` տղայիս տեսնելու: Ցավը ուտում է ինձ: Պատրաստ եմ այս երկրից գնամ, բայց թող բաց թողնեն տղայիս: Ուռուցքով հիվանդ աղջիկս 3 հազար դրամով աշխատում է` երեք անգամ ուշաթափվել է գործի տեղը: Ոչ դեղ են տալիս ու ոչ սնունդ, որ ապրենք: Անգամ պետական օգնություն չենք ստանում»,-նշեց Գայանե Նասոյանը:

Մանրամասներն կարդացեք hayeli.am-ում

 

Այս նյութը դիտել են - 1605 անգամ