Սամվել Բաբայանին համոզում են լքե՞լ Հայաստանը Asekose
2017-03-27 12:43:00


Ըստ ասեկոսեների, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, ում հանդեպ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով, իշխանությունները  համոզում են լքել Հայաստանը և ցանկալի է շուտ՝ մինչև ընտրությունները, որպեսզի հետընտրական հնարավոր զարգացումներում նրա դերը զրոյացվի:  

Ըստ այդ նշվում է, որ համապատասխան գրության տակ Սամվել Բաբայանի կողմից  ստորագրելուց  հետո կդադարեցվի նրա հանդեպ ներկայացված մեղադրանքը՝ «Իգլայի» ներկրման գործով կասկածյալ լինելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանի, դատախազության տարածած լուրը, թե Սամվել Բաբայանն ընդունել են իրենց առնչությունը նշված ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը և տեղեկություններ հայտնել դրա հանգամանքների վերաբերյալ,  չի համապատասխանում իրականությանը և հանդիսանում է կամայական մեկնաբանություն:

Սամվել Բաբայանի փաստաբանի հայտարարությունը

asekose.am

Այս նյութը դիտել են - 6718 անգամ