Ձայնագրություններից միայն մեկն է առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակել. Dialogue
2017-03-27 10:43:00

Մամուլում հրապարակված «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում» վերտառությամբ հոդվածները և դպրոցների և մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունների հրապարակված ցանկը կարճ ժամանակահատվածում ուսումնասիրվել է ՀՀ գլխավոր դատախազությունում: Այս մասին Dialogue.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

ՀՀ գլխավոր դատախազությունից վստահեցրին, որ բոլոր 114 ձայնագրությունները մանրամասն ուսումնասիրվել են:

Ձայնագրություններից միայն մեկն է առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակել: Նշված մյուս ձայնագրություններում չեն հայտնաբերվել հանցագործության որևէ հատկանիշներ:

Այս նյութը դիտել են - 2298 անգամ