ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հաց բերողի հոգեհանգստի արարողությունը Armlur
2017-03-21 13:27:00

Ինչպես հայտնի է` ձևավորվել է ողջ հայության խիղճը մարմնավորող Արթուր Սարգսյանի՝ Հաց Բերողի հուղարկավորության քաղաքացիական հանձնախումբ: Այս պահին ընթանում է Արթուր Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը` Շահումյանի գերեզմանատանը հարակից «Սան Լազար» սգո սրահում: Հուղարկավորության արարողությունը մարտի 22-ին ժամը 14:00-ին նույն սրահից: Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը մահացել է սիրտ անոթային անբավարարությունից:

Հիշեցնենք նաև, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ:

Փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը հացադուլ էր հայտարարել եւ պահանջում էր փոխել իր խափանման միջոց կալանքը: Արարողությանը կարող եք հետևել ArmLur.am-ի տեսանյութում: 

Այս նյութը դիտել են - 4012 անգամ