Սենսացիա. Արա Աբրահամյանը կեղծում է Պուտինի նամակները...
2016-01-16 16:32:00

Վլադիմիր Պուտինը հայ էլիտայի համար կարծես թե դառնում միակ կողմնորոշիչը, անառարկելի հեղինակությունը, հուսալի վահանը, իրենց անիմաստ գոյության երաշխավորը։

Ավելի ճիշտ՝ Պուտինն այդպիսին չի դառնում, այլ Արա Աբրահամյանի տիպի մանրուքներն են, ահա՛, ուզում նրան ներկայացնել որպես այդպիսին։ Ոմանք նույնիսկ ուզում են նրան հարսանիքների քավոր դարձնել։ Սա արդեն ծիծաղելի չէ, քանզի սպառնում է վերածվել շատ անախորժ սկանդալի։

Մի խոսքով, Արա Աբրահամյանը, որն ավելի շատ հայտնի է որպես համազգային խայտառակություն, այս անգամ աշխարհին է ներկայացրել Պուտինի անձնական շնորհավորանքը Նոր տարվա և Սուրբ ծննդյան առիթով, ընդ որում՝ ուղղված անձամբ իրեն՝ Արա Արշավիրովիչին։ Անձամբ մենք կարծում ենք, որ դա կեղծիք է, քանի որ, նախ, Պուտինն այս տարի շատ քչերին է շնորհավորել, նախագահների թվում 5-6 մարդ է եղել, ներառյալ Օբաման, անգամ Սարգսյանը չի եղել շնորհավորանք ստացողների մեջ։

Բացի այդ, Կրեմլի մամուլի ծառայությունն անպայման հրապարակում է բոլոր տեքստերը, որոնց տակ դրված է Պուտինի ստորագրությունը՝ որպես պետության ղեկավար (բացառությամբ այն տեքստերի, որոնք պետական և ծառայողական գաղտնիք են պարունակում), իսկ ահա նման շնորհավորական տեքստ բացահայտել չի հաջողվել։

Երկրորդ՝ Պուտինն ու Աբրահամյանը՝ թե՛ որպես անհատներ և թե՛ որպես գործիչներ, միանգամայն տարբեր քաշային կարգերում են գտնվում։ Այլ խոսքով՝ Աբրահամյանին շնորհավորելը Պուտինի համար նշանակում է չհամապատասխանել սեփական կարգավիճակին։

Երրորդ՝ ստորև ներկայացված ուղերձի տեքստում կա քերականական սխալ (միակ գծիկը տեքստում, մեղմ ասած, տեղին չէ), իսկ Պուտինի աշխատակազմը Սարգսյանի աշխատակազմը չէ, որտեղից հազվադեպ են քերականորեն ճիշտ կազմված փաստաթղթեր դուրս գալիս։


Մի խոսքով՝ գրեթե անհնար է պատկերացնել ՌԴ նախագահի անձնական գրավոր շնորհավորանքը։ Դե, իսկ եթե աշխարհում հրաշքներ պատահում են, ուրեմն Պուտինի ամանորյա նվերն Աբրահամյանին պետք է վերագրել դրանց շարքին։

 

Shame.am

 

Այս նյութը դիտել են - 1592 անգամ