Ռոբերտ Քոչարյանը զզվում է Հայաստանից..2016-01-16 14:56:00
Ռոբերտ Քոչարյանն իր կառավարման ընթացքում այնպես է այլանդակել Հայաստանը, այնպես է անձամբ զզվում իր իսկ կողմից առաջնորդած պետությունից, որ
թոռներին ծնեցնում է Ամերիկայում, իսկ Նոր տարին դիմավորում է արտասահմանում: Սա բնական է. եթե ունես փող, ապա, իհարկե, Դուբայն ավելի հետաքրքիր տեղ է, քան Երևանը:
Այն, որ Ռոբերտ Քոչարյանը 2016-ը իրեն հարիր ճոխությամբ դիմավորել է արտերկրում, իմանում ենք նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից: Բայց
նա չցանկացավ մանրամասնել, թե կոնկրետ որ երկրում է Նոր տարին դիմավորել Ռոբերտ Քոչարյանը. «Մասնավոր այց է եղել, չէի ուզենա մասնավոր տեղեկություններ հրապարակել»:
Բա սրան չասես, թե` ախմախ, եթե մասնավոր է, ուրեմն ընդհանրապես լռիր:
Փաստորեն, ըստ սրան` պաշտոնապես խոսել, որ Քոչարյանը արտասահմանում է դիմավորել Նոր տարին` մասնավոր չէ, բայց կոնկրետ նշել, թե որ երկրում է դա տեղի ունեցել` մասնավոր է:
Ահա մասնավորի, անձնականի, ինտիմի և այլ հետաքրքիր բաների այսպիսի հետաքրքիր և ինտելեկտուալ պատկերացումներ:
Այս նյութը դիտել են - 1018 անգամ