Շատ ցավալի լուր. Քիչ առաջ մահացավ «Հաց բերող» Արթուր Սարգսյանը
2017-03-16 05:16:00

«Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցնելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը»,  կրկին տեղափոխվել  հիվանդանոց: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Արմենիա բժշկական կենտրոնի բուժական գծով տնօրեն Արսեն Գրիգորյանը:

Վերջինիս փոխանցմամբ՝ Արթուր Սարգսյանը քիչ առաջ մահացել է:

Նշենք, որ Արթուր Սարգսյանը մահացել է սուր սիրտ անոթային անբավարվածությունից: Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ:

Փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել էր:

Արթուր Սարգսյանը հացադուլ էր հայտարարել եւ պահանջում էր փոխել իր խափանման միջոց կալանքը: Օրեր առաջ մի քանի տասնյակ պատգամավորների երաշխավորությամբ Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել ու անմիջապես տեղափոխվել հիվանդանոց:

Մի քանի օր առաջ նա ինքնակամ լքել էր հիվանդանոցը, սակայն հիմա կրկին ստիպված էր եղել տեղափոխվել հիվանդանոց:

Հ.Գ. Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի մահը մնաց մեծարգո քննիչների ու դատավորների խղճին:

Լիդա Եղիազարյան 

armlur.am

Այս նյութը դիտել են - 1742 անգամ