Aysor Ջրառատում մահացել է Երանոսյանի մորաքույրը
2017-03-14 05:42:00

Այսօր Ջրառատում մահացել է Հայաստանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի մորաքույրը: Վաղարշապատի շտապ օգնության ծառայությունից Aysor.am-ին տեղեկացրին, որ իրենց մոտ կանչ է եղել Ջրառատից և մինչև հիվանդանոց հասնելը սրտանոթային խնդիրներ ունեցող կինը մահացել է:

Նշենք, որ վերջին օրերին Ջրառատում իրավիճակը լարված է. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների և Երանոսյանների կողմնակիցների միջև երկու օր առաջ միջադեպ էր տեղի ունեցել, ինչի ժամանակ Լեռնիկ Երանոսյանը օդ էր կրակել:

Այսօր նույնպես միջադեպ է տեղի ունեցել. ՕՐՕ դաշինքից տեղեկացնում են, որ զինված հարձակման հետևանքով կան վիրավորներ:

Այս նյութը դիտել են - 2282 անգամ