Թրաֆիքինգի նույն զոհերը
2017-03-13 13:58:00

Իշխանությունը գործի դրեց Կարեն Ավագյան, Արմեն Աշոտյան զույգին: Նրանց, ինչպես միշտ, հանձնարարվեց ամենակեղտոտ, ամենաճղճիմ գործը:

Սրանով հանդերձ, պետք չէ անձնապես չարանալ Ավագյանի կամ Աշոտյանի վրա: Նրանք, մեծ հաշվով, այս համակարգի քաղաքական թրաֆիքինգի զոհերն են:

Սա իսկապես տխուր է, սա, եթե կուզեք, մարդու իրավունքների խախտում է: Եւ ցանկացած նորմալ իշխանություն՝ օրենքի ուժով, չգրված օրենքներով պետք է արգելի երիտասարդներից Կարեն Ավագյան կամ Արմեն Աշոտյան կերտելը: Կոնկրետ երիտասարդները չեն ափսոս, հասարակությունն է ափսոս, որ դրան ականատես է լինում:
Չի կարելի նեղ քաղաքական շահի համար նման բան անելը: Շատ դժվար է այդքան երիտասարդ տարիքում Կարեն Ավագյան կամ Արմեն Աշոտյան լինելը:

Դա մեղք է մարդկության առաջ, մեղք է՝ 21-րդ դարի առաջ, մեղք է՝ Երեւանի առաջ:
Ի վերջո, Սերժ Սարգսյանը վաղ թե ուշ գնալու է, բայց նրանք շարունակելու են ապրել՝ լինելով Ավագյան ու Աշոտյան:

Իհարկե, իրենք կարող են իրենց ներշնչել, որ Ծառուկյանը ներեց: Կարող են ներշնչել, որ Օհանյանը ներեց, երրորդը ներեց, բոլորը ներեցին…: Եւ իսկապես՝ ճիշտը ներելն է, պայմանով, որ այլեւս երբեք նոր Ավագյան ու Աշոտյան չի ձեւավորվի:

Աննա Բաղդասարյան

top-news.am

Այս նյութը դիտել են - 2074 անգամ