«Հաց բերող» Արթուր Սարգսյանը առաջարկություն էր ստացել ՀՀԿ-ից. «Հրապարակ»
2017-03-09 00:57:00

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արմենիա» բժշկական կենտրոնում գտնվող Արթուր Սարգսյանը՝ Հաց բերողը, արդեն կարողանում է սնունդ ընդունել, կիսով չափ կազդուրվել է։

– Ինչպիսի՞ն էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի բուժանձնակազմի վերաբերմունքը Ձեր նկատմամբ։

– «Դատապարտյալների հիվանդանոցի» բուժանձնակազմն իր վարքագծի մարդկային կանոններից գտնվել է ամենաբացասական դիրքերում՝ կոնկրետ գործողություններով՝ սկսած պալատի նախնական ընտրությունից, որտեղ ինձ տարան, վերջացրած փաստաբանների նկատմամբ արհեստական խոչընդոտներ ստեղծելով։ Նաեւ ահաբեկչական ոչ մարդկային գործողություններ։

– Լուրեր էին շրջանառվում, որ Ձեզ երկրորդ անգամ կալանավորեցին այն պատճառով, որ հնարավոր էր ընդգրկվեիք «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի» ցուցակում։

– Ոչ, ոչ, ոչ։ Ես գտնում եմ, որ քաղաքական է եղել կալանավորումը, բայց չեմ բացի փակագծերը, կավելացնեմ, որ ազատության ժամանակ՝ դեկտեմբերի 31-ից մինչեւ երկրորդ կալանավորումը, բոլոր կուսակցություններից առաջարկություն՝ սատարելու իրենց կուսակցությանը, ստացել եմ, բայց քանի որ այսօր քաղաքական դաշտ գոյություն չունի՝ զուտ հայկական հայեցակետով քաղաքական, ես մերժել եմ, չեմ կանգնում որեւիցե մեկի կողքին։

Մնացած բոլոր հարցերի պատասխանը կմեկնաբանվի հայտարարությամբ։ Իսկ ինչ վերաբերում է, որ Արթուր Սարգսյանը ցանկացել է այդ կուսակցությանը սատարել, դա չի համապատասխանում իրականությանը, քանի որ ես չեմ կանգնի մի այնպիսի մարդու կողքին, որն իր քաղաքականությամբ լինելով ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, մի ապուշ հայտարարություն արեց, թե Արցախի ազատագրված տարածքները հանդիսանում են օկուպացիոն տարածքներ։ Այդպիսի մարդը տեղ չունի ՀՀ տարածքում։ Ինչպես նաեւ չեմ կարող կանգնել մի մարդու կողքին, որն ամբողջովին տեղյակ էր ապրիլյան քառօրյա պատերազմին եւ գործողություններ չիրականացրեց՝ կանխելու համար։ Նաեւ՝ բանակաշինությանն ուղղված գումարների անփույթ վատնումը։

– ՀՀԿ-ի կողմից է՞լ եք առաջարկություն ստացել։

– Այո, ստացել եմ։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Այս նյութը դիտել են - 33448 անգամ