Հուսանք, հայ ծնողները զգույշ կլինեն հայրենի փուչիկ արտադրողներից և ներմուծողներից, իսկ համապատասխան մարմինները կասեն իրենք խոսքն այս ողբերգության առիթով...
2016-01-16 00:38:00

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում երեկ՝ հունվարի 14-ին, 3-ամյա երեխա է մահացել, հաղորդում է NEWS.am-ը: Գորիսի բժշկական կենտրոնում ասում են, որ երեխային իրենց մոտ են տեղափոխել խեղդված: Պարզվել է, որ ողբերգությունը տեղի է ունեցել փուչիկ փչելու հետևանքով, երեխայի բերանի մեջ փուչիկը պայթել է, ռետինե կտորը մնացել է կոկորդում, ինչն էլ մահվան պատճառ է դարձել:


Սակայն կատարվածը մահ չէր, այլ սպանություն: Այդ ինչպե՞ս են արտադրել այդ փուչիկը, որ անգամ 3 տարեկան երեխայի փչելուն չդիմացավ: Հուսանք, հայ ծնողները զգույշ կլինեն հայրենի փուչիկ արտադրողներից և ներմուծողներից, իսկ համապատասխան մարմինները կասեն իրենք խոսքն այս ողբերգության առիթով:

 

Shame.am

Այս նյութը դիտել են - 1591 անգամ