Մեր երեխաները իսկապես ունեն այս կենտրոնի կարիքը.Սոնա Մինասյան
2017-03-08 15:28:00
Սիրելի Լոսանջելեսաբնակ հայրենակիցներ` Ձեզ եմ ներկայացնում նորաբաց Հայ ուսուցման կենտրոնն,որտեղ երիտասարդ, շնորհաշատ կանայք` Անահիտը և Մերին մեր երեխաներին տալիս են ոչ միայն Հայերենի իմացություն, այլև՝ Հայոց պատմություն, կուլտուրա և Հայեցի դաստիարակություն: 
Մեզանից շատերը զբաղված են, աշխատում են, հոգնած են և երեխաների կրթությունն ու դաստիարակությունը թողնում ենք տեղի դպրոցներին,որոնցից ոչ միշտ ենք գոհ:
Վստահենք, մեր ապագա սերնդի դաստիարակությունը մեր լավագույններից երկուսին՝ Անահիտին և Մերիին:
Այս կենտրոնը երջանիկ պատահականությամբ եմ հանդիպել:
Թոռնիկս 3 ամսվա ընթացքում առավելագուն արդյունքի է հասել:
Գուցե չհավատաք, բայց սա՝ իրականություն է:
Մեր երեխաները իսկապես ունեն այս կենտրոնի կարիքը:
Չզրկենք մեր բալիկներին Հայերեն լեզվի իմացությունից և լավ Հայ մարդ դառնալու հնարավորությունից:
Սոնա Մինասյան
Այս նյութը դիտել են - 34065 անգամ