ՀՀ ԶՈւ-երի բոլոր զորամիավորումներում ավարտվեցին ռազմական խորհրդի նիստերը:
2016-01-16 11:44:00

ՀՀ ԶՈւ-երի բոլոր զորամիավորումներում ավարտվեցին ռազմական խորհրդի նիստերը: Սա չափազանց կարևոր միջոցառում է ՀՀ ԶՈւ-երի համար: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շրջագայելով բոլոր զորամիավորումներով նախ անձամբ ստուգեց զորամիավորումների մարտական պատրաստության գործընթացի ապահովման նախապատրաստական աշխատանքները` ուսումնանյութական բազա, հրաձգարաններ, մարտական պատրաստության պլաններ, նորագույն սարքավորումներ և այլն: Զորամիավորումների հրամանատարները ներկայացրեցին անցնող տարվա կատարած աշխատանքները և այս տարվա անելիքները: Իսկ անելիքները շատ են ու մշտական: Իհարկե ինչպես միշտ նման դեպքերում նշվում են թերություններ ու ձեռքբերումներ, խրախուսվում են լավագույները:

 

Այս նյութը դիտել են - 1423 անգամ