VIDEO. Ադրբեջանում կիրառել են ջրցաններ՝ գնաճի դեմ բողոքի ակցիան ցրելու համար
2016-01-16 10:42:00

Ադրբեջանի Գուբա քաղաքում ներքին զորքերը կիրառել են արցունքաբեր գազ և ջրցաններ՝ գնաճի և գործազրկության դեմ զանգվածային բողոքի ակցիան ցրելու համար: Այս մասին գրում է Lenta.ru-ն:

Քաղաքի բնակիչները հավաքվել էին կենտրոնում: Ցուցարարները փորձել են փակել Գուբա-Բաքու ավտոճանապարհը:

Ներքին զորքերն ու ոստիկանությունը սկսել են հավաքվածներին ցրել արցունքաբեր գազով և պոմպերից ջրով:


Այս նյութը դիտել են - 1527 անգամ