ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցների դեմ ստորագրահավաքին միացել է ավելի քան 4 հազար մարդ
2016-01-16 10:36:00

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգում երկու հակահայկական զեկույցների դեմ նախաձեռնած ինտերնետային ստորագրահավաքին արդեն միացել է 4454 մարդ, և այս թիվն աճում է ամեն րոպե:

Ստորագրահավաքը նախաձեռնել է Հայ դատի Եվրոպայի գրասենյակը: Ստորագրահավաքն անցկացվում է Change.org կայքում: Ստորագրահավաքը կշարունակվի մինչև 2016թ. հունվարի 26-ը, երբ ԵԽԽՎ լիագումար նիստում կմեկնարկի երկու հակահայկական զեկույցների քննարկումը:

Զեկույցներից մեկի հեղինակը բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերն է: Զեկույցը կրում է «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում»:

Մյուս զեկույցը վերաբերում է Սարսանգի ջրամբարին, որի հեղինակը բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչն է: Այն կրում է «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները միտումնավոր զրկված են ջրից»:

Այս նյութը դիտել են - 1782 անգամ