Լոքյանը պորտֆել ստանալու վառ հույսեր ունի
2016-01-16 10:13:00

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի դեռեւս մշուշոտ հեռանկարին, քաղաքական կուլիսներում ամենաբուռն քննարկվող թեմաներից մեկը դա է։ Մանավանդ այն հարցը, թե քանի պորտֆել եւ ինչ ոլորտներ են բաժին հասնելու ՀՅԴ-ին։ Պորտֆելների համար պայքարի առաջին գծում է գյուղատնտեսության նախկին նախարար Դավիթ Լոքյանը, որի որդին վարչապետի 7 խորհրդականներից մեկն է։

Մեր տեղեկություններով, նա ջերմ հարաբերություններ ունի եւ Սերժ Սարգսյանի, եւ Հովիկ Աբրահամյանի հետ, ուստիեւ վառ հույսեր՝ պորտֆել ստանալու։ Դավիթ Լոքյանը երեկ չցանկացավ պատասխանել կոալիցիոն կառավարությունում իր ներկայացված լինելու հարցին․ «Դրանք միայն խոսակցությունների մակարդակում են»։ «Երկրին այս պարագայում, իհարկե, պետք է կոալիցիա, ամբողջ աշխարհը լուրջ պրոբլեմների մեջ է, բնականաբար՝ նաեւ մեր երկիրը, եւ համախմբվելն ու կարողանալ ուժերը միացնել՝ դա շատ կարեւոր բան է»,- ասաց Լոքյանը»:

Այս նյութը դիտել են - 1406 անգամ