Ինչո՞ւ ՀՀԿ-ն տեր չկանգնեց կարիերիստ Բաբայանին Hraparak2017-02-28 22:53:00

«ԲՀԿ-ից դուրս եկած, անցած տարի Ռեֆորմիստական կուսակցություն հիմնած, հետո այդ նորաթուխ կուսակցության անունից Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ– ին հավատարմություն հայտնած Վահան Բաբայանն այդպես էլ չհայտնվեց որևէ ուժի ընտրական ցուցակում։
Վաստակաշատ ճամբարափոխ Բաբայանը, ով հասցրել է 5-6 կուսակցություն փոխել՝ սկզբում Քրիստոնեադեմոկրատական կուսակցության, հետո՝ «Հանրապետության», ապա՝ Երիտասարդական կուսակցության, մի շրջան էլ ՄԻԱԿ-ի անդամ լինելով, իր կարիերայի պիկին հասել է Ծառուկյանի ԲՀԿ-ի միջոցով՝ դառնալով ԱԺ պատգամավոր։ Երեկ նա կցկտուր պատասխաններ է տվել մեր լրագրողի հարցերին։
Մասնավորապես, թե ինչու անապաստան մնաց, Բաբայանը հակադարձել է. «Ինչի ամեն ինչը խորհրդարանո՞վ է սկսվում և ավարտվում»։ Ապա ասել է՝ առաջիկայում կտեսնենք, թե ինքը որտեղ է։
Իսկ որտե՞ղ է լինելու։ «Ես չեմ կարող ձեզ նման ինֆորմացիա տալ»։ Եվ, այնուամենայնիվ, ինչո՞ւ ՀՀԿ-ն տեր չկանգնեց կարիերիստ Բաբայանին։ «Ձեր ձևակերպումները ոչ կոռեկտ են և անտեղի, մեր կուսակցությունը վերահաստատել է իշխանությանն աջակցելու մասին, մնացածն ապագայի հարց է»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։
Այս նյութը դիտել են - 2072 անգամ