Թրամփի կողմնակիցները մարտի 4-ին հանրահավաքներ կանեն
2017-02-26 15:03:00

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները պատրաստվում են հանրահավաքներ անել ամերիկյան մի քանի նահանգներում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Trumpville Report կայքը:

«Մարտի 4-ին երթեր են կայանալու Վաշինգթոնում եւ Հյուսիսային Կարոլինայի Ռոլի քաղաքում, նաեւ Մինեսոտայում, Ֆլորիդայում, Միսսուրիում, Թեքսասում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը կոչ էր արել խոշոր հանրահավաք անել, որին ավելի շատ մարդ կմասնակցեր, քան ցանկացած այլ միջոցառման: 

Այս նյութը դիտել են - 2217 անգամ