Ծառուկյանի դավաճան փեսան. Կարապետ Գուլոյանը ՀՀԿ-ի համար է աշխատում. պատասխանը չի ուշացել․«Ժամանակ»
2017-02-25 00:26:00

«Ժամանակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի մարզպետ փեսան՝ Կարապետ Գուլոյանը դավաճանել է աներոջը եւ այժմ մարզում աշխատում է ՀՀԿ-ի համար։ Նա մարզի գյուղապետերին հանձնարարել է ապահովել 70 տոկոս ձայն ՀՀԿ-ի համար, 30 տոկոս ձայն՝ ԲՀԿ-ի։

Եվ հենց սա է եղել պատճառը, որ Գագիկ Ծառուկյանը Կարապետ Գուլոյանին չի ընդգրկել իր ցուցակ, ինչպես արեց մյուս փեսայի պարագայում։ Ավելին, Կարապետ Գուլոյանի դավաճանությունից հետո Ծառուկյանը ցուցակից հեռացրել է նաեւ իր խնամու՝ Մուրադ Գուլոյանի անունը, ով նախապես ընդգրկված էր այնտեղ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս նյութը դիտել են - 1782 անգամ