Սեյրան Օհանյանին իշխանական հարձակումներից հետո պաշտպանության տակ է առել անձամբ Սամվել Բաբայանը Hayeli
2017-02-25 00:16:00

«Համախմբում» կուսակցության ներսում առկա հակասությունները գնալով ավելի են լրջանում: Վահե Հովհաննիսյանից հետո կուսակցության շարքերը պատրաստվում են լքել zham.am-ի խմբագիր, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը ու topnews.am-ի խմբագիր Գեղամ Նազարյանը: Նրանք համարվում են Վահե Հովհաննիսյանի մտերիմ և գաղափարակից ընկերները:

«Ժամանակ»-ի տեղեկություններով, Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքում համարվում է պարտված: Նույն կացության մեջ է նաև Սեյրան Օհանյանը, որին իշխանական հարձակումներից հետո պաշտպանության տակ է առել անձամբ Սամվել Բաբայանը:

Նշենք, որ այսօր կայանալու է  «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի  համաժողովը, որի ժամանակ մի շարք հարցեր պետք է պարզվեն:

hayeli.am

Այս նյութը դիտել են - 2016 անգամ