Սաքունցը մարտահրավեր է նետում Շարմազանովին. արի ու ապացուցի Politik
2017-02-24 09:11:00

Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար՝ Արթուր Սաքունցը, Politik.am-ի հետ խոսելով երեկ ԱԺ փոխխոսնակ  Էդուարդ Շարմազանովի հայտարարությունից, որում ասվում էր, որ ՀՀ-ում որևէ քաղաքական հետապնդում չի իրականցվում՝  իշխանության կողմից, և որ պատրաստ է ցանկացածի հետ բանավիճել այդ թեմայով, ասաց.« Շարմազանովի հրապարակային մարտահրավերը ես ընդունում եմ, և հրապարակավ հայտարարում եմ, որ հենց Պարոն Շարմազանովը Հանրային հեռուսատաընկերությամբ ապահովի այդ հաղորդման կազմակերպումը, քանի ժամ որ պետք է բանավիճենք՝ քաղբանտարկյալների և քաղաքական հետապնդումների թեմայով, ես կներկայացնեմ հիմավորումները կոնկրետ փաստերով, իսկ Շարմազանովն էլ թող հերքի»,-ասաց Սաքունցը հավելելով, որ եթե Շարմազանովը հետամուտ է իր ասածներին և սկզբունքային է, ապա պետք է այդ մարտահրավերը ընդունի, հակառակ պարագայում կստացվի որ նա համոզված չէ իր խոսքերի ճշմարտացիության մեջ:

Սաքունցը մեկնաբանելով իշխանության գործողությունները նկատեց հետևյալը,-«Իշխանությունը այնքան անվտահ է իր վրա, իր լեգիտիմության վրա,որ փորձում է նման հայտարարություններով քողարկել իրեն և հասկանալով, որ իր քաղաքականության հետևանքով վիճակը շատ ավելի է վատանում, նա ամենակրևոր պահին միջոցներ է ձեռնարկելու հնարավոր  մեխանիզմներով  հնարավոր ընդդիմադիրներին դաշտից հեռացնել, ինչպես,որ  միշտ արել է՝ կաշառքի, շանտաժի, սպառնալիքների, ապօրինի քրեական հետապնդումների, և երբ զգա որ իշխանությունը կորցնելու վտագ  կա ապա նա կդիմի ցանկացած նմանատիպ քայլերի»:

Politik.am

 

Այս նյութը դիտել են - 1577 անգամ