Զանգ Դաշնակցության թեկնածուին ընտրելու համար (ձայնագրություն) Panorama
2017-02-22 23:52:00

«Սեբաստիա» ծննդատանը սկսել են քրքրել անկետաները, հանել տարբեր տարիներին այնտեղ ծննդաբերած կանանց հեռախոսահամարները: Զանգող բուժքույրը նախ հետաքրքրվում է՝ «ինչպե՞ս է պուճուրիկը», «չե՞ք ցանկանում նորից մեզ մոտ գալ», ապա անցնում բուն թեմային.
«Ես ձեզ շատ խնդրում եմ, որ Սամվել Սարգսի Սարգսյանին անպայման ընտրեք»:
Զանգահարողը հիշեցնում է, որ բացի «Սեբաստիա» ծննդատան տնօրենը լինելուց, Սամվել Սարգսյանը նաև թիվ 19 պոլիկիլինիկայի տնօրենն է:
Հիշեցնենք, որ Սամվել Սարգսյանը ՀՅԴ թեկնածուն է, նա ռեյտինգային ցուցակով առաջադրված է  թիվ երեք ընտրատարածքում, որն ընդգրկում է  Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները:
Այստեղ ՀՅԴ-ն  առաջադրել է  նաև Արթուր Եղիազարյանի ու Մհեր Սահակյանի թեկնածությունը: 
Նույն ընտրատրատարածքում ՀՀԿ-ն առաջադրել է Սամվել Ալեքսանյանի, Կորյուն Նահապետյանի, Արայիկ Հովհաննիսյանի թեկնածությունները:Նշենք, որ մի քանի օր առաջ էլ ահազանգ ունեինք մանկապարտեզում ծնողի հետ «ուղիղ քարոզի» մասով՝ արդեն ՀՀԿ անդամի օգտին։

Մի կողմ դնելով երևույթի «կուսակցականությունը», շեշտենք, որ փաստորեն մանկապարտեզ-հիվանդանոցներում աշխատողները զբաղված են ոչ իրենց ուղղակի պարտականություններով։

Մանրամասները՝ ձայնագրությամբ:

Զանգ Դաշնակցության թեկնածուին ընտրելու համար (ձայնագրություն)

Այս նյութը դիտել են - 2841 անգամ