Հայտնի է ՀՀԿ համամասնական ցուցակի եռյակը Orer
2017-02-14 13:39:00
Ավարտվեց Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը:
ՀՀԿ նախընտրական շտաբը գլխավորելու է ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ Գործադիր մարմնի բոլոր անդամները ներգրավված են լինելու շտաբի աշխատանքներում:
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ՀՀԿ-ի համամասնական ցուցակն ապրիլյան ընտրություններին կգլխավորի ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
ՀՀԿ համամասնական ցուցակը բաղկացած է 64 ներկայացուցչից: Ցուցակի երկրորդ տեղում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, իսկ երրորդը՝ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Հնգյակում են նաև ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
orer.am
Այս նյութը դիտել են - 1648 անգամ