Հայ բռնցքամարտիկները սկսում են առաջին ուսումնամարզական հավաքը...
2016-01-15 20:27:00

Հունվարի 18-ից փետրվարի 1-ը բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Աբովյանում կանցկացնի այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքը, որին կմասնակցեն 24 մարզիկ (4 աղջիկ):

Արմեն Հարությունյանի գլխավորությամբ հավաքականի 6 մարզիկ փետրվարի 1-6-ը կմասնկացեն Մինսկում կայանալիք Լիվենցևի անվան միջազգային մրցաշարին, իսկ փետրվարի 22-29-ը հավաքականի 7 մարզիկ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ կմասնակցեն Ստրանջայի 67-րդ միջազգային մրցաշարին:
Այս նյութը դիտել են - 1533 անգամ