Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջեց Սեյրան Օհանյանի հրաժարականը.Pastinfo
2017-02-13 01:22:00
«Ես երկար տարիներ անուններով չէի խոսում»,- այսօր Ազատության հրապարակում «Նոր Հայաստանի» հրավիրած հերթական հանրահավաքում հայտարարեց «Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` հավելելով, որ այսօր արդեն խոսելու է անուններով: 
 
«Սերժ Սարգսյան, շտաբի պետ Հովիկ Աբրահամյան, մարզպետ Սուրեն Խաչատրյան, մնացած մարզպետները, քաղաքապետերը, գյուղապետերը, որոնք գողացել են քաղաքացիների քվեն, կաշառել են, սպառնացել են»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը` հավելելով, որ կատարված կեղծիքների ու հանցանքների համար բոլորը պատասխան են տալու: 
 
Դիմելով Ոստիկանապետին ու ԱԱԾ պետին` Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց հանդես գալ հրապարակային զեկույցով` քվեարկության ընթացքում տեղ գտած հանցագործությունների ու դրանց հետևում կանգնած անձանց մասին:
 
«Իսկ ով է ամենապարկեշտ մարդը կառավարությունում,- հարցրեց Րաֆֆի Հովհաննիսյանը ու ինքն էլ պատասխանեց,- Սեյրան Օհանյանը` կռված, հերոս, պարկեշտ մարդ, լավ ընտանիքի հայր, ես կարծում եմ, որ նա կարող էր լինել ՀՀ նախագահ»:
 
Սակայն, գովեստի խոսքերին հետևեց նաև խիստ քննադատությունը:
 
«Նա մասնակցել է ակտիվորեն պետական հանցագործության` քուղարկելով Հայաստանի հպարտույուն հանդիսացող զինվոր բաց, ոքւղղորդված, համատարած, ստի, կեղծիքի քվեարկության,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը` հավելելով,-Ես պահանջում եմ Սեյրան Օհանյանի հրաժարականը»:
pastinfo.am
 
Այս նյութը դիտել են - 1874 անգամ