Հաց բերողն անժամկետ հացադուլ է հայտարարել Hayeli
2017-02-11 02:22:00

Արթուր Սարգսյանը կամ ինչպես ավելի հայտնի է Հաց բերողը, ում կալանքը երկու ամսով երկարաձգվել է, անժամկետ հացադուլ է հայտարարել։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց Սարգսյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանը․

«Երեկ ենք տեսակցել նրան, հացադուլի մեջ է, դեռեւս դիրքորոշումն այն է, որ չի դադարեցնում հացադուլը»,-ասաց պաշտպանը։

ՔԿՀ մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանն էլ մեր հարցին ի պատասխան ասաց, որ Սարգսյանի առողջական վիճակն այս պահին բավարար է։

Հիշեցնենք, որ երեկ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացրել Հատուկ քննչական ծառայության դիմաց՝ իրենց դժգոհությունն արտահայտելով կայացրած որոշման դեմ։ Սարգսյանն ավելի վաղ ազատ էր արձակվել պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդության պատճառով, սակայն օրեր առաջ վերջինիս կրկին կալանավորել էին։

Hayeli.am

Այս նյութը դիտել են - 1564 անգամ