Թրամփը սկսել է արտաքսել ապօրինի միգրանտներին։ Թիրախը նաև Լոս- Անջելեսն է
2017-02-11 00:07:00

ԱՄՆ էմիգրացիոն իշխանություններն ապօրինի միգրանտների դեմ լայնածավալ գործողություններ են սկսել իրականացնել՝ երկրից արտաքսելու նպատակով։ Թրամփը իրականացնում է իր նախընտրական խոստումներից հերթականը՝ ապօրինի ներգաղթյալների դեմ կոշտ պայքարը։

Ի սկզբանե հայտարարվել էր, որ այս գործողություններն իրականացվելու են օրինախախտ միգրանտների նկատմամբ, ովքեր ապօրինի գործունեություն են ծավալում ԱՄՆ-ում։

Արդեն երկու օր է մի քանի նահանգներում գործընթացը սկսվել է։ Այդ նահանգների թվում է Կալիֆորնիան, մասնավորապես Լոս-Անջելեսը։

Շուրջ 110 անձ ձերբակալվել է, որից 40-ը դեպորտացիայի է ենթարկվել Մեքսիկա։ Հայաստանի քաղաքացիների մասին դեռ տեղեկություններ չկան։

Սուրեն Սարգսյան

Այս նյութը դիտել են - 4005 անգամ